«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

Wed, 09 Sep 2026 08:45:08 +0400


Ինչպես տեղեկացրել ենք, աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունները կենաց-մահու հարց են դարձել Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության համար։ Փաշինյանն անձամբ է թեկնածուների քասթինգ անում, ավագանու թեկնածուների ու համայնքապետերի ցուցակներ կազմում։ Համապետական ընտրությունները թերեւս մեծ դաս են դարձել Փաշինյանի համար, նա որոշել է տեղերում ամրապնդել դիրքերը, ուժեղ թեկնածուներ գտնել, նրանց վրա խաղադրույքներ կատարել՝ նպատակ ունենալով հաջորդ ընտրություններին ավելի շատ ձայներ տանել համայնքներից։
Մենք բազում անդրադարձներ ենք արել նախընտրական գործընթացներին, իշխանական վարչակարգի՝ ընդդիմադիրների նկատմամբ գործադրած ճնշումներին, առաջարկվող գործարքներին եւ այլն: Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր եւ անհնար ճանապարհներով որոշել է զավթել համայնքային իշխանությունը, ուստի հանձնարարել է ամենամրցունակ թեկնածուներին իրենցով անել, որտեղ էլ որ անցողիկ թեկնածու չունեն եւ մտածում են, որ չեն հաջողի` անգամ վարչական լծակներով չեն հաղթի, որոշել են կրկին խոշորացումների գնալ` համայնքների սահմանները համապատասխանեցնելով իրենց թեկնածուներին կամ ունեցած ռեսուրսներին, իսկ որոշ դեպքերում՝ անգամ հետաձգել ընտրությունները։ Տեղեկացանք, որ հրատապ կարգով Ազգային ժողով է ներկայացվել օրենսդրական երկու նախագիծ, որոնցով առաջարկվում է միավորել Վանաձոր եւ Փամբակ համայնքները մեկ համայնքի մեջ, որը կդառնա Երեւանից հետո երկրորդ ամենամեծ համայնքը: Ինչպես նաեւ խոշորացնել Արարատ եւ Վեդի համայնքները: ՏԻՄ օրենքում մեկ այլ փոփոխությամբ էլ այս համայնքների ընտրություններն այս աշնանից որոշել են տեղափոխել հաջորդ տարվա գարուն։

Վանաձորի, Փամբակի եւ Արարատի գործող ավագանիների հնգամյա լիազորությունների ժամկետը լրանում է այս տարի, սակայն փոփոխությունների ընդունման դեպքում հաջորդ ընտրությունները կանցկացվեն 2027-ին, ինչն Ընտրական օրենսգրքի խախտում է։ Իշխանությունը, ըստ լուրերի, նշված համայնքներում հարմար թեկնածուներ չի գտնում: Հատկապես խնդիրը լուրջ է Վանաձորում, որտեղ 2021 թվականի դեկտեմբերին «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր ձայների 38.7 տոկոսը եւ 15 մանդատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 25 տոկոս ու 9 մանդատ։ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընտրություններից կարճ ժամանակ անց ձերբակալվեց՝ նախքան ընդդիմադիր ուժերը կհասցնեին համայնքում կառավարող մեծամասնություն ձեւավորել։ Նրան ավելի քան երկու տարի պահեցին կալանքի տակ, իսկ Վանաձորը մինչ օրս ղեկավարում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ական՝ Արկադի Փելեշյանը։ Ասլանյանը, որ ներկայում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է, իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում եւ իր նկատմամբ քրեական հետապնդումը համարում է քաղաքական։

Հայրենի Վանաձորը հարեւան Փամբակ համայնքի հետ միավորելու գործընթացն էլ զուտ քաղաքական է որակում: Ի դեպ, 22 բնակավայր ընդգրկող նոր համայնքը բնակչության թվով Երեւանից հետո կդառնա Հայաստանի երկրորդ խոշոր համայնքը։

Մամիկոն Ասլանյանի խոսքով, նախորդ խոշորացման գործընթացն անգամ չի կարելի կայացած համարել, որովհետեւ գործող ավագանին իր լիազորությունները, հայտնի պատճառներով, չի կատարել, առավել եւս՝ նախատեսվող խոշորացումը, որը, Ասլանյանի համոզմամբ, ոչ թե համայնքի շահերից է բխում, այլ՝ քաղաքական նպատակներից: «Հավանաբար, հույս ունեն Փամբակի գյուղերը միացնելով` իրենց թեկնածուին ավելի շատ ձայներ ապահովել»,- նշում է նա: Ինչ վերաբերում է իր առաջադրվելուն, ապա որոշում առայժմ չկա։ «Կարծում եմ՝ «Ուժեղ Հայաստանն» անպայման մասնակցություն կունենա, բայց հաշվի առնելով իմ քրեական գործի հանգամանքները՝ դեռ որոշում չկա իմ մասով»,- վստահեցրեց նա։

Հիշեցնենք, որ Վանաձորում իշխանական կադրային բանկն այնքան տխուր վիճակում է, որ այստեղ որոշել են առաջադրել Լոռվա մարզպետ Արեն Մկրտչյանին, որին ամիսներ առաջ Ալավերդու գրանցումից հանել, բերել գրանցել են Վանաձորում։ Ներկայացված օրենսդրական նախագծերում ամենասյուռն այն է, որ այն, ինչ ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր, հիմա որպես խոշորացման գործընթացի առավելություններ է ներկայացվում, որ դրանով կխթանեն «համայնքների տնտեսական զարգացումը, կբարձրացնեն սոցիալական համախմբվածությունը, կառավարումը կդարձնեն ավելի արդյունավետ» եւ այլն, եւ այլն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՌԴ-ում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը՝ այլևս հանցագործ

ՌԴ-ում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը՝ այլևս հանցագործ Thu, 10 Sep 2026 12:30:23 +0400 Սանկտ Պետերբուրգում…

4 րոպե ago

Գագիկ Խաչատրյանին խցում խնամող անձ է օգնում

Գագիկ Խաչատրյանին խցում խնամող անձ է օգնում Thu, 10 Sep 2026 12:17:20 +0400 Գրել էինք,…

17 րոպե ago

«Հրապարակ». Ինչ է կատարվում ՀՀ անշարժ գույքի շուկայում

«Հրապարակ». Ինչ է կատարվում ՀՀ անշարժ գույքի շուկայում Thu, 10 Sep 2026 12:15:12 +0400 Մինչ…

19 րոպե ago

Գագիկ Խաչատրյանին բերել են դատարան․ մանրամասներ

Գագիկ Խաչատրյանին բերել են դատարան․ մանրամասներ Thu, 10 Sep 2026 12:11:16 +0400 ՀՀ հակակոռուպցիոն դատարանի…

23 րոպե ago

Սերժին չէ, Արցախը մերժեց

Սերժին չէ, Արցախը մերժեց Thu, 10 Sep 2026 12:09:38 +0400 Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը…

25 րոպե ago

Պուտինին զեկուցել են՝ շուրջ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակվել

Պուտինին զեկուցել են՝ շուրջ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակվել Thu, 10 Sep 2026 12:00:52…

33 րոպե ago