«Հրապարակ», Արաբական որոշ երկրներ էլ Հայաստանի պես վստահեցնում էին, որ Իրանի դեմ իրենց տարածքը չի օգտագործվի

«Հրապարակ», Արաբական որոշ երկրներ էլ Հայաստանի պես վստահեցնում էին, որ Իրանի դեմ իրենց տարածքը չի օգտագործվի

Wed, 09 Sep 2026 09:15:45 +0400


Թեհրանը Թրամփի ուղու կառուցման վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ հայտարարություն է արել` պայմաններ դնելով Նիկոլ Փաշինյանի առաջ։ Իրանի իշխանությունները պահանջել են, որ TRIPP-ի պաշտպանության գործն իրականացնեն կա՛մ բացառապես հայկական զինված ուժերը, կա՛մ Հայաստանի տարածքում արդեն գտնվող երրորդ երկրի զինված ուժերը՝ ակնհայտորեն նկատի ունենալով ռուսական զինուժին։ Ըստ news.am-ի, Թեհրանը փորձում է բացառել ամերիկյան զորքերի հայտնվելն իր սահմանին, հակառակ դեպքում՝ իրանցիներն ամերիկյան զինվորներին լեգիտիմ թիրախ են համարելու։

Իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյնին, մեզ հետ զրույցում անդրադառնալով Իրանի այս ուղերձին, նշեց, որ դեռեւս այն ժամանակ, երբ Զանգեզուրի միջանցքի հարցերն առաջ եկան, Իրանը կարմիր գիծ համարեց Հայաստանի սահմանների անխախտելիությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ «Նույն տրամաբանությամբ՝ եթե այդ ճանապարհի կամ միջանցքի անունը փոխվի` երեւույթը չփոխվի, Իրանը նույն ձեւի կոշտ դիրքորոշում է ունենալու։ Իրանը միշտ ասել է, որ այդ ճանապարհի վերահսկողությունը միայն ու միայն՝ 100 տոկոսով պետք է հայկական վերահսկողության տակ լինի, հակառակ դեպքում Իրանը կհամարի, որ իր կարմիր գծերը խախտվել են, ու դա, բնականաբար, բոլոր հետեւանքները կունենա` այդ կարմիր գծերը խախտող բոլոր կողմերի համար։ Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ TRIPP-ի վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ տրված պարզաբանումները բավարար չեն Իրանին։ Պաշտոնական Երեւանը պարբերաբար փորձել է վստահեցնել Իրանին, որ դա Իրանի դեմ չէ, եւ Իրանի կարմիր գծերը չեն խախտվում, բայց այս նախագիծն ունի երեք կողմ, ու ինչքան էլ Իրանը վստահի Հայաստանին, մյուս կողմերին Իրանը չի վստահում։ Կոնկրետ մի կողմի հետ այս պահին Իրանը պատերազմի մեջ է, եւ վստահություն չկա, որ որոշ ժամանակ հետո այդ նախագիծը չի լինի Իրանի դեմ կամ Հայաստանի տարածքային կորստի պատճառ չի դառնա, որովհետեւ ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս մանրամասներ, որոնք էլ ավելի են խորացնում Իրանի մտահոգությունները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է TRIPP նախագծի ժամկետին՝ 49 տարով վարձակալություն, որը հետո կարող է երկարացվել մինչեւ 99 տարի, ու պարզ չէ, թե քանի տարի հետո այդ նախագծի ճակատագիրը ոնց է լինելու»,- ասաց իրանցի քաղաքական վերլուծաբանը։

Նրա կարծիքով, աշխարհը փոխվելու է, ուժային բալանսները փոխվելու են, իշխանությունները փոխվելու են թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում, թե՛ այս տարածաշրջանում, թե՛ Միացյալ Նահանգներում։ Իրանի համար մյուս մտահոգիչ հանգամանքը TRIPP նախագծի ներդրումային փաթեթն է, որի 76 տոկոսը Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո է, իսկ Հայաստանինն ընդամենը 26 տոկոս է։ Կարեւոր է նաեւ, թե ովքեր են ներդրում անում այս նախագծում։ Իրանցի քաղաքական վերլուծաբանը նշում է, որ ի հայտ է եկել մի անձ, որն ազգությամբ հրեա է, եւ պարզ չէ, թե մյուս ներգրավված անձինք ինչ ազգության են, ովքեր են ընդհանրապես, հնարավոր է նաեւ պաշտոնաթող զինվորականներ լինեն, հետախուզության ծառայողներ եւ այլն։ «Բազմաթիվ այսպիսի ու այլ հարցեր կան, որոնց պատասխաններն Իրանն այդպես էլ չի ստացել, եւ, բացի այդ, անվտանգության ապահովման համար էլ խոսում են ինչ-որ միջազգային երրորդ կողմի ներգրավման մասին, այնինչ Իրանը միշտ ասել է, որ Հայաստանը պետք է ապահովի անվտանգությունը, ոչ թե ինչ-որ երրորդ կողմ։ Մտահոգություններն ինչքան գնում, խորանում են»,- նշեց Հոսսեյնին։

Հարցին, որ եթե հանկարծ TRIPP-ի անվտանգության ապահովման համար ՀՀ տարածքում ամերիկյան կամ միջազգային այլ կազմակերպության ուժեր ներգրավվեն, արդյո՞ք իրանական կողմը դա ընկալելու է որպես ամերիկա-իրանական հակամարտության կողմ դառնալու հանգամանք, իրանցի վերլուծաբանն ասաց, որ նման մտահոգություններ էլ կան: «Աստված չանի, որ Միացյալ Նահանգները փորձի զինվորականներ տեղակայել՝ իբրեւ թե անվտանգությունը պահպանելու համար, եւ մենք տեսել ենք, թե նմանատիպ գործողությունները վերջում ինչի են հանգեցրել։ Էմիրություններում, Պարսից ծոցի արաբական երկրները մեզ վստահեցնում էին, որ իրենց երկրների տարածքներում ամերիկյան ռազմական ներկայացվածությունն Իրանի դեմ չէ, եւ որ թույլ չեն տա իրենց տարածքներն օգտագործել Իրանի դեմ, այնինչ վերջում ԱՄՆ-ն արեց այն, ինչ ուզեց։ Իսկ այդ երկրները ոչ միայն ոչինչ չկարողացան անել, այլեւ ճնշումների պատճառով նույնիսկ սկսեցին համագործակցել Միացյալ Նահանգների հետ` ընդդեմ Իրանի։ Այն, որ իրենց տարածքները տրամադրեցին ԱՄՆ-ին, այն, որ այդ տարածքներից հարվածեցին Իրանին, փաստ է, որ այդ երկրները չկարողացան դիմադրել ԱՄՆ-ի ճնշումներին, դրա համար պետք չեն այդ ուղերձները։ Մեր անվտանգությունը Հայաստանի անվտանգությունն է, Իրանի անվտանգությունը Հայաստանի անվտանգությունն է, մեր անվտանգային ընդհանուր մարտահրավերները նույնն են, մի միջավայրում ենք ապրում, եւ մեկի անվտանգությունը մյուսի հետ է կապված»,- եզրափակեց Փույա Հոսսեյնին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո Wed, 21 Oct 2026 00:15:49 +0400 Դոնալդ…

4 ժամ ago

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում Wed, 21 Oct 2026 00:02:05 +0400 Իսրայելի վարչապետ…

5 ժամ ago

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են Tue, 20 Oct 2026 23:57:01 +0400 Ֆրանսիայում դատարանները…

5 ժամ ago

Ռուսաստանը ավիառումբեր է նետել Կրամատորսկի վրա

Ռուսաստանը ավիառումբեր է նետել Կրամատորսկի վրա Tue, 20 Oct 2026 23:53:17 +0400 Այսօպր ռուսներն ուղղորդվող…

5 ժամ ago

«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»

«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից» Tue,…

5 ժամ ago

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ, որը կարող է փոխանցել մի քանի վիրուսային հիվանդություններ

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ, որը կարող է փոխանցել մի քանի…

5 ժամ ago