Մահացել է Հարություն Կարապետյանը

Մահացել է Հարություն Կարապետյանը

Wed, 09 Sep 2026 12:44:19 +0400


Մահացել է անվանի գիտնական, քիմիկոս, Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը։

Էմոցիոնալ, անկեղծ, երբեմն կտրուկ մարդ էր։ Չէր կարողանում լռել, երբ ինչ-որ բանի հետ համաձայն չէր, չէր կարողանում ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, եթե այդպես չէր կարծում։ Այդ պատճառով էլ նրա հետ հաճախ էին վիճում, ինքն էլ շատերի հետ էր վիճում,նեղանում, խռովում, բարիշում։

Գիտության մեջ նա իր մասնագիտական ճանապարհն ուներ, իր տեսակետներն ու համոզմունքները, իսկ կյանքում՝ իր բնավորությունը, որ դժվար էր չնկատել։

Նրա հեռանալը մեծ կորուստ է գիտական աշխարհի, գործընկերների, ընկերների և նրան ճանաչող մարդկանց համար։ Գործընկերոջ հիշատակին ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը գրառում է արել, որտեղ նշել է, որ Հարություն Կարապետյանը շուրջ 140 գիտական հոդվածների հեղինակ էր, որոնք տպագրվել են միջազգային գիտական ամսագրերում, իսկ նրա գիտական վաստակը արժանացել է նաև ՀՀ Նախագահի գիտության ոլորտի մրցանակի։

«Նա առանձնանում էր իր սկզբունքային, անաչառ և քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ։
Հարություն Կարապետյանի կարևորագույն ներդրումներից էր Հայաստանի գիտության կազմակերպման և կառավարման նոր մեխանիզմների ձևավորումը։ 1991 թվականին նրա նախաձեռնությամբ ստեղծված գիտատեխնիկական ոլորտի թանկարժեք սարքավորումների հաշվառման հանձնաժողովի գործունեությունը նպաստեց գիտական գույքի պահպանմանը և նոր գիտական կառույցների ստեղծմանը։ Նրա անմիջական ջանքերի շնորհիվ 1994 թ․–ին ստեղծվեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոնը(ՄԿՈՒԿ)։

1997 թվականին պետական համակարգից հեռանալուց հետո Հարություն Կարապետյանը հիմնադրեց Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ)։ Հիմնադրամը կարճ ժամանակում ձեռք բերեց միջազգային ճանաչում և կարևոր դեր ունեցավ Հայաստանի գիտության միջազգային ինտեգրման, երիտասարդ գիտնականների աջակցության, ժամանակակից հետազոտական ենթակառուցվածքների զարգացման, միջազգային համատեղ ծրագրերի իրականացման և գիտական արդյունքների առևտրայնացման գործում: ԳԱՏԱՀ-ի գործունեությունը բարձր գնահատվեց նաև միջազգային հեղինակավոր կառույցների կողմից»:

Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 9–ին «Զոլեր» սգո սրահում, 17։00–ից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Apple-ն արգելափակել է ֆրանսիացի ցուցարարների կողմից գողացված iPhone-ները

Apple-ն արգելափակել է ֆրանսիացի ցուցարարների կողմից գողացված iPhone-ները Thu, 22 Oct 2026 12:30:23 +0400 Լիլ…

13 րոպե ago

NBC. ԱՄՆ-ն որոշ զորքեր դուրս է բերում Մերձավոր Արևելքի բազաներից

NBC. ԱՄՆ-ն որոշ զորքեր դուրս է բերում Մերձավոր Արևելքի բազաներից Thu, 22 Oct 2026 12:23:47…

20 րոպե ago

Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով

Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով Thu, 22 Oct 2026 12:16:12 +0400 Մատենադարանի հավաքածուն կհամալրվի…

27 րոպե ago

«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը

«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը Thu, 22 Oct 2026 12:15:19…

28 րոպե ago

Ինչու մեկ օր անց միայն հայտնեցին Տավուշի սահմանը հատած ադրբեջանցու մասին

Ինչու մեկ օր անց միայն հայտնեցին Տավուշի սահմանը հատած ադրբեջանցու մասին Thu, 22 Oct 2026…

36 րոպե ago

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի ՊՆ գործարանին․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի ՊՆ գործարանին․ ի՞նչ է հայտնի Thu, 22 Oct 2026 12:00:18 +0400…

43 րոպե ago