Ադրբեջանցին ահաբեկչություններ էր ծրագրել Մոլդովայում և Ուկրաինայում

Ադրբեջանցին ահաբեկչություններ էր ծրագրել Մոլդովայում և Ուկրաինայում

Wed, 09 Sep 2026 13:30:22 +0400


Մոլդովայի իրավապահ մարմինները ձերբակալել են 49-ամյա ադրբեջանցու, որը կասկածվում է ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և Մոլդովայում ու Ուկրաինայում դիվերսիաներ պլանավորելու մեջ։

Մոլդովայի ՆԳՆ տվյալներով՝ տղամարդը, ենթադրաբար, հավաքագրվել է ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից։

Օգոստոսից ի վեր իրավապահ մարմինների աշխատակիցները տեղեկություններ են ստացել նրա դիվերսիոն գործողությունների հնարավոր նախապատրաստությունների մասին։

Քննիչները կարծում են, որ կասկածյալը հետախուզական տվյալներ էր հավաքում Մոլդովայի ռազմական օբյեկտների, ինչպես նաև երկրում գտնվող ԱՄՆ օբյեկտների վերաբերյալ։ Նա պետք է հավաքած տեղեկատվությունը փոխանցեր ռուսական հատուկ ծառայությունների հետ կապեր ունեցող մասնագետի։

Խուզարկության ընթացքում ձերբակալվածի մոտից առգրավվել է բջջային հեռախոս։ Սարքի զննման արդյունքում հայտնաբերվել են կապեր այն անձի հետ, որը պնդում էր, որ ԱԴԾ աշխատակից է։

Իրավապահ մարմինները նաև հրապարակել են կասկածյալի և նրա ենթադրյալ մասնագետի միջև զրույցի ձայնագրությունը։ Ձայնագրության մեջ տղամարդը հայտնում է Մոլդովայում ԱՄՆ ռազմական օբյեկտների հսկողության մասին։ Զրույցի ընթացքում նա ամերիկացիներին անվանում է «գծավոր», որից հետո նրա զրուցակիցը պարզաբանում է. «Գծավորները ամերիկացիներ են, չէ՞»։

Ձերբակալվածի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 30-օրյա կալանքը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է երկուսից հինգ տարվա ազատազրկում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

6 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

7 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

7 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

7 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

7 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

7 ժամ ago