Փաշինյանը ճիշտ է՝ Բաքվում պիտի նրա արձանը դնեն

Փաշինյանը ճիշտ է՝ Բաքվում պիտի նրա արձանը դնեն

Wed, 09 Sep 2026 15:15:50 +0400


«Հրապարակը» գրում է, որ Նիկոլ Փաշինյանը Բաքու մեկնող քաղհասարակության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե իր արձանը Բաքվում պետք է կանգնեցնեն։ Արցախի հարցը լուծելով՝ ինքը ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանն է ազատել ռուսական լծից։ Դե, այս հարցում մարդիկ, կարծես թե, համամիտ են Փաշինյանի հետ։ Ասում են՝ Փաշինյանը ճիշտ է՝ Բաքվում պիտի իսկապե՛ս նրա արձանը դնեն։ Ի վերջո, եթե ինքն է ասում, որ իր կատարած գործը պատմական նշանակություն ունի Ադրբեջանի համար, ապա ինչո՞ւ ադրբեջանցիները չպետք է առաջինը գնահատեն այդ «պատմական առաքելությունը»։

Այստեղ մի «բայց» կա։ Երբ երկրի ղեկավարը հպարտանում է, որ հակառակորդ պետությանը հանձնել ու դատարկել է Արցախը, երբ նույն քաղաքականությունը՝ հանձնումների շղթան, շարունակվում է Հայաստանում, արդեն պետք է մտածել, որ մարդը քաղաքական լուրջ հիվանդությամբ է տառապում։ Այնպիսի հիվանդությամբ, որի դեպքում սեփական երկրի համար յուրաքանչյուր աղետ ու ողբերգություն սկսում է ընկալվել որպես փրկագործություն։ Նրան թվում է, թե ինքը «պատմական միսիա» է կատարել։ Հարց չի առաջանում՝ ո՞ւմ համար։ Եթե արդյունքում Ադրբեջանն է իրեն հաղթող ու ազատված կողմ համարում, իսկ Հայաստանի քաղաքացին շարունակում է ապրել կորստի, անորոշության ու անվտանգության խնդիրների մեջ, ապա ո՞րն է այդ «փրկագործության» իրական հասցեատերը։ Գուցե հենց այստեղ է արձանի ամբողջ գաղտնիքը։ Արձանը ուզում ես կանգնեցնել այնտեղ, որտեղ կարծում ես, որ քո արածն անգնահատելի է։

Նման ղեկավարի հաջորդ քայլը կարող է լինել այն, որ հայտարարի՝ ինքը փրկել է նաև Արևմուտքը։ Չէ՞ որ ռուսական ազդեցության նվազումը միայն Բաքվի կամ Երևանի հարցը չէ։ Ուրեմն Փաշինյանը նաև Արևմուտքի բարօրության համար է այդքան մեծ ծառայություն մատուցել։ Այդ դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ է ասում, որ իր արձանը Բաքվում կանգնեցնեն։
Ինչո՞ւ ոչ Բրյուսելում։
Ինչո՞ւ ոչ Վաշինգտոնում կամ Պրահայում։
Սա հոգեբանական պարզ մեխանիզմ է կամ, ավելի ճիշտ, քաղաքական խոստովանություն։ Ադրբեջանին ասում է՝ «Ինչ արել եմ, ձե՛ր համար եմ արել»։
Դուք էլ, ուրեմն, իմ արձանը կառուցեք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ոնց որ մեկի ավտոն գողանաք, տանեք «խադավոն» փոխեք. Մամիկոն Ասլանյան

Ոնց որ մեկի ավտոն գողանաք, տանեք «խադավոն» փոխեք. Մամիկոն Ասլանյան Wed, 09 Sep 2026 16:10:54…

7 րոպե ago

Վուչիչը լուծարել է խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել

Վուչիչը լուծարել է խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել Wed, 09 Sep 2026 16:00:22 +0400 Սերբիայի…

18 րոպե ago

Սանդուն դատապարտել է ՌԴ-ի մահացու հարվածը մոլդովա-ուկրաինական սահմանին

Սանդուն դատապարտել է ՌԴ-ի մահացու հարվածը մոլդովա-ուկրաինական սահմանին Wed, 09 Sep 2026 15:30:40 +0400 Մոլդովայի…

48 րոպե ago

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից Wed, 09 Sep 2026 15:24:57 +0400 Latest news from…

53 րոպե ago

Ձեր մարզպետ եղբորը չեք կարողացել վերահսկել, երբ Տավուշից 4 գյուղ, հարակից տարածքներ են հանձնվել

Ձեր մարզպետ եղբորը չեք կարողացել վերահսկել, երբ Տավուշից 4 գյուղ, հարակից տարածքներ են հանձնվել Wed,…

58 րոպե ago

Մթնոլորտը սրվեց. «ԱԺ-ն նախ պետք է որոշի, թե ով է էս հանձնաժողովի նախագահը»

Մթնոլորտը սրվեց. «ԱԺ-ն նախ պետք է որոշի, թե ով է էս հանձնաժողովի նախագահը» Wed, 09…

1 ժամ ago