Վուչիչը լուծարել է խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել
Wed, 09 Sep 2026 16:00:22 +0400
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաստատել է խորհրդարանն ազատ արձակելու և հոկտեմբերի 25-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումները։
Որոշումը կայացվել է Սերբիայի կառավարության կողմից խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով դիմելուց հետո։
Արտահերթ ընտրությունները կանցկացվեն երկրում երկարատև քաղաքական ճգնաժամի և շարունակական բողոքի ցույցերի ֆոնին։