15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել

15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել

Wed, 09 Sep 2026 19:02:33 +0400


Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Երևանի բժշկական կենտրոններից մեկում մահացել է Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 15-ամյա բնակիչ Ղուկաս Գուլինյանը։ Նա Դիլիջանի քաղաքային մարզահամալիրի հունահռոմեական ոճի ըմբշամարտի խմբի սան էր, Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ։ Նրա հայրը արհեստավոր է, մայրը՝ տնային տնտեսուհի, Ղուկասն ընտանիքի միակ տղան էր, ընտանիքում 2 աղջիկներ կան։

Տեղեկություններ կան, որ նա օգոստոսի 29-ին տանը վատ է զգացել, որից հետո Դիլիջանի ԲԿ-ի շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է ԲԿ, այնտեղից էլ Երևան։ Երևանի ԲԿ-ներից մեկում Ղուկասը վիրահատվել է, բժիշկներն ամեն ինչ արել են նրա կյանքը փրկելու համար, սակայն ՝ ապարդյուն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ղուկասը օգոստոսի 29-ին գլխում սուր ցավ է զգացել, արյունազեղում է եղել։ Հաղարծին գյուղում մարդիկ խոսում են, որ 15-ամյա մարզիկի գլխուղեղի կաթվածի պատճառը կարող էր լինել էներգետիկ ըմպելիքների օգտագործումը։ Գյուղում ասում են, որ Ղուկասը շուրջ 2 տարի էներգետիկ ըմպելիքներ էր օգտագործում։ ՀՀ-ում մինչև 18 տարեկաններին օրենքով արգելված է էներգետիկ ըմպելիքների վաճառքը, սակայն շատ վաճառողներ խախտում են այդ արգելքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նաիրի Հnւնանյանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդակահարենք և իշխանությունը վերցնենք»

Նաիրի Հnւնանյանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդակահարենք և…

26 րոպե ago

Սաակաշվիլին ապօրինի դո՞ւստր ունի․ երեխայի պատգամավոր մայրը դատի է տվել

Սաակաշվիլին ապօրինի դո՞ւստր ունի․ երեխայի պատգամավոր մայրը դատի է տվել Tue, 27 Oct 2026 16:30:53…

35 րոպե ago

Խայտառակ իրավիճակ Հրազդանի կիրճում․ գետը կեղտոտվել և լցվել է աղբով

Խայտառակ իրավիճակ Հրազդանի կիրճում․ գետը կեղտոտվել և լցվել է աղբով Tue, 27 Oct 2026 16:30:32…

35 րոպե ago

4 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ

4 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ Tue, 27 Oct 2026 16:01:11…

1 ժամ ago

Գերմանիան սկսել է պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին

Գերմանիան սկսել է պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին Tue, 27 Oct 2026 16:00:20 +0400 Բունդեսվերի…

1 ժամ ago

Ձերբակալվել է ԵՊՀ ամբիոնի վարիչը

Ձերբակալվել է ԵՊՀ ամբիոնի վարիչը Tue, 27 Oct 2026 15:58:00 +0400 Մեր տեղեկություններով, քիչ առաջ…

1 ժամ ago