Հերթական ֆիասկոն

Հերթական ֆիասկոն

Thu, 10 Sep 2026 09:00:41 +0400


Քանի որ ողջ երկիրը զբաղված է բացառապես նրանով, թե այդ օրն ում բռնեցին, ում մեղադրանք առաջադրեցին կամ ում կալանավորեցին, հանրության ուշադրությունից դուրս են մնում բազմաթիվ կարեւոր հարցեր: Պարզ է, որ բռնել-բռնելոցին հենց դրա նպատակով է արվում, որ մարդիկ չտեսնեն-չլսեն, թե ինչ է կատարվում սահմանին, ուր է գնում Հայաստանը, ինչպես է հերթական ոլորտում խայտառակ հետընթացն արձանագրվում:

Երեկ մեր ուշադրության կենտրոնում էին Մեղրիի համայնքապետի, նախորդ օրը` Գեղարքունիքի կրթական համակարգի պաշտոնյաների ձերբակալությունները, երկար քննարկեցինք Գագիկ Խաչատրյանի տանը խուզարկությամբ հայտնաբերված օրինական զենքերն ու 70-ականներին նվեր ստացած գեղանկարները, ժամացույցները: Եվ այս աժիոտաժի մեջ չնկատեցինք, որ մի խայտառակ ռեյտինգային ուսումնասիրություն հրապարակվեց Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ, որից ակնհայտ է դառնում, որ մեր դպրոցականների գիտելիքներն ու հմտությունները շատ ցածր մակարդակի վրա են:

PISA 2025-ի ռեյտինգավորմամբ՝ Հայաստանը 354 միավորով ուսումնասիրվող երկրների մեջ վերջից 3-րդ տեղն է զբաղեցրել` զիջելով տարածաշրջանի բոլոր երկրներին, անգամ՝ Ադրբեջանին ու Թուրքիային: Եվ սա այս կառավարության, մեր կրթական համակարգի ու 4 տարի ԿԳՄՍ նախարար աշխատող Ժաննա Անդրեասյանի կատարյալ ֆիասկոն է: Իհարկե, նախարարությունը մի լղոզված ու ջայլամային հաղորդագրություն երկնեց, որ կրթական չափորոշիչները դեռ չեն ներդրվել, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, հետեւություններ կանենք` լավ կլինի, բայց պարզ է, որ «կռուտիտի» մեծ մասնագետ ՔՊ-ական իշխանությունը բոլոր ուղղություններով է հետընթաց արձանագրել: Եվ ինչքան էլ խոսեն գիտելիքահեն կրթությունից ու ատեստավորումներից, մեր սերունդը նորմալ կրթություն չի ստանում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ինչպես կոմունիստների վերջը եկավ, սրանց վերջն էլ է գալու

«Հրապարակ». Ինչպես կոմունիստների վերջը եկավ, սրանց վերջն էլ է գալու Fri, 23 Oct 2026 11:45:18…

8 րոպե ago

Մասկը վերացրել է Ուկրաինայում Starlink համակարգի աշխատանքի սահմանափակումները․ Թրամփ

Մասկը վերացրել է Ուկրաինայում Starlink համակարգի աշխատանքի սահմանափակումները․ Թրամփ Fri, 23 Oct 2026 11:30:14 +0400…

23 րոպե ago

Եթե դու ահաբեկված ես, Նիկոլ, դա դեռ չի նշանակում, որ մենք ահաբեկիչներ ենք

Եթե դու ահաբեկված ես, Նիկոլ, դա դեռ չի նշանակում, որ մենք ահաբեկիչներ ենք Fri, 23…

25 րոպե ago

Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգը մտնում է նոր փուլ․ Հայրապետյան

Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգը մտնում է նոր փուլ․ Հայրապետյան Fri, 23 Oct 2026 11:26:21 +0400 Աստղերը…

27 րոպե ago

«Հրապարակ»․ Մարդիկ իրենց բնավորությունը 1-2 օրում կարո՞ղ են փոխել` դառնալ ավելի կայուն

«Հրապարակ»․ Մարդիկ իրենց բնավորությունը 1-2 օրում կարո՞ղ են փոխել` դառնալ ավելի կայուն Fri, 23 Oct…

38 րոպե ago

Հայաստանը դե ֆակտո արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը դե ֆակտո արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Fri, 23 Oct 2026…

53 րոպե ago