Թուրքիան ունի ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի

Թուրքիան ունի ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի

Thu, 10 Sep 2026 11:23:01 +0400


Թուրքական «Turk-internet.com» կայքում հրապարակվել է Ֆուսուն Ս․ Նեբիլի հեղինակած «Արդյո՞ք Հայաստանը արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքների ոլորտում առաջ է անցնում Թուրքիայից» վերնագրով հոդվածը, գրում է Ermenihaber-ը։

Հեղինակը գրել է, որ Թուրքիային արհեստական բանականության կենտրոն դառնալու տեսանկյունից ի հայտ է եկել պոտենցիալ ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի և «FireBird» նախագծի։

Ըստ հեղինակի՝ Հայաստանի ամենակարևոր առավելությունը ոչ թե էժան հողն ու էլեկտրաէներգիան է, այլ ԱՄՆ-ի աջակցությունը։ Մասնավորապես նշվել է, որ Հայաստանի ԱԲ ռազմավարությունն ունի մի բան, որը Թուրքիան չունի. ամերիկյան արհեստական բանականության սարքավորումների էկոհամակարգին արտոնյալ քաղաքական հասանելիություն։ Հայաստանի դեպքում ԱՄՆ-ի արտահանման քաղաքականությունը դարձել է երկրի մրցակցային առավելության մի մասը։

Հեղինակը գործընթացի կարևորությունը կապել է նաև TRIPP-ի (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) հետ՝ նշելով, որ «Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան միջանցքը տնտեսական առումով չի ավարտվի Նախիջևանում։ Այն կարող է շարունակվել դեպի Թուրքիա և Եվրոպա», քանի որ Անկարան «TRIPP»-ը դիտարկում է Միջին միջանցքի ավելի լայն տրամաբանության շրջանակում, որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ։

Այս իրավիճակում, հեղինակի պնդմամբ, Թուրքիան միաժամանակ երկու դիրքում կհայտնվի՝ մի դիրքում որպես Հայաստանի մրցակից ԱԲ ներդրումների ոլորտում, մյուս դիրքում՝ որպես հայկական արհեստական բանականության տվյալների հոսքը Եվրոպա տեղափոխող տարանցիկ երկիր։

Այնուամենայնիվ, հեղինակը նշել է, որ Թուրքիան ունի կառուցվածքային առավելություններ, որոնք Հայաստանը հեշտությամբ չի կարող կրկնօրինակել. ավելի մեծ ներքին շուկա, ավելի մեծ կորպորատիվ պահանջարկ, բազմաթիվ միջազգային հեռահաղորդակցության օպերատորներ, գործող խոշոր տվյալների կենտրոններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Sun, 04 Oct 2026 23:45:29 +0400 «Այլընտրանք Գերմանիայի…

9 ժամ ago

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր Sun, 04 Oct 2026…

9 ժամ ago

Զրկվել է ասպետական կոչումից

Զրկվել է ասպետական կոչումից Sun, 04 Oct 2026 23:30:06 +0400 Մեծ Բրիտանիայի Ռամզածովային ուժերի նախկին…

9 ժամ ago

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում Ծառուկյանին

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում…

10 ժամ ago

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը Sun, 04 Oct 2026 23:00:46 +0400 Անգլիական…

10 ժամ ago

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Sun, 04 Oct 2026 22:49:24 +0400 Ռուբեն եպիսկոպոս…

10 ժամ ago