Զելենսկին հրաշքով է փրկվել ողբերգական պատահարից․ ուշագրավ մանրամասներ
Thu, 10 Sep 2026 11:30:23 +0400
Մոլդովայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ սեպտեմբերի 7-ին Նորվեգիա մեկնող օդանավի թռիչքը հետաձգվել է Մոլդովայի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի պատճառով: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Մոլդովայի կառավարության խոսնակին:
Քիշնևի տվյալներով՝ Մոլդովայի օդային տարածքը ռուսական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով փակվել է այն ժամանակահատվածում, երբ Զելենսկին պետք է թռչեր Օսլո:
Ուկրաինայի նախագահի թռիչքի թույլտվությունը տրվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ներխուժող անօդաչու թռչող սարքերից մեկը կործանվել է Մոլդովայի տարածքում, իսկ մյուսը հատել է սահմանը և մտել Ռումինիայի օդային տարածք:
Ավելի վաղ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն պաշտոնապես հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու՝ Նորվեգիայի թագավորի հուղարկավորությանը մասնակցելու համար Օսլո մեկնող ինքնաթիռը երեքշաբթի օրը Մոլդովայից թռիչքի ժամանակ հրաշքով խուսափել է ԱԹՍ-ի հետ բախվելուց: