ՌԴ-ում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը՝ այլևս հանցագործ
Thu, 10 Sep 2026 12:30:23 +0400
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Սուլթան Հասիմովին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի ոսկու մաքսանենգության համար։
Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։
Հրապարակման համաձայն՝ նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը ուղարկվել են դատարան։ Գործը շուտով կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։
Նշվում է, որ 2009 թվականին Սուլթան Հասիմովը նշանակվել է Եկատերինբուրգում Ադրբեջանի առաջին գլխավոր հյուպատոս։ 2016 թվականին նա հետ է կանչվել այդ պաշտոնից։
2016 թվականի մայիսի 3-ին Հասիմովը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս։ Նա հետ է կանչվել այդ պաշտոնից 2024 թվականի հոկտեմբերի 21-ին։