Ռուսնե՞րն են հարձակվել․ Օդեսայի մոտ ադրբեջանցիներ են զոհվել

Ռուսնե՞րն են հարձակվել․ Օդեսայի մոտ ադրբեջանցիներ են զոհվել

Thu, 10 Sep 2026 13:30:53 +0400


Սև ծովում Օդեսայի նավահանգստից ոչ հեռու գտնվող տարածքում անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է տեղի ունեցել Սոմալիի դրոշի ներքո նավարկող Mert Marine Corporation-ին պատկանող TEDY նավի վրա։

Նավում եղել է 10 մարդ՝ չորս ադրբեջանցի, երեք թուրք, երկու գերմանացի և մեկ ուկրաինացի։ «Աջակցություն Ադրբեջանի ծովագնացներին» հասարակական միավորման տվյալներով՝ նավը վնասվել է սկզբնական հարձակման ժամանակ։

Ավելի ուշ գիշեր, երբ վնասված նավը ուղևորվում էր դեպի Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստ, այն կրկին հարձակման է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով։ Այս անգամ հետևանքներն ավելի ծանր են եղել։ Զոհվել են երկու ադրբեջանցի նավաստիներ՝ Ասլան Ալիևը և Ասիմ Կասիմովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նավում գտնվող ևս երկու Ադրբեջանի քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։ Վիրավորները հոսպիտալացվել են Օդեսայի բժշկական հաստատություն, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ օգնությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Քննարկել են Հարավ-Կովկասյան իրադրությունը

Քննարկել են Հարավ-Կովկասյան իրադրությունը Thu, 10 Sep 2026 18:00:00 +0400 Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական…

14 րոպե ago

«Արմեդի» խնդիրները՝ հերքումներից մինչև առաջընթաց. ինչո՞ւ է սայլը դանդաղ շարժվում

«Արմեդի» խնդիրները՝ հերքումներից մինչև առաջընթաց. ինչո՞ւ է սայլը դանդաղ շարժվում Thu, 10 Sep 2026 17:45:58…

28 րոպե ago

Կես տարում ՀՀ-ն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել

Կես տարում ՀՀ-ն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել…

44 րոպե ago

Ո՞ւմ էին ուղղված 102-րդ ռազմաբազայի առնչությամբ Պուտինի հայտարարությունները

Ո՞ւմ էին ուղղված 102-րդ ռազմաբազայի առնչությամբ Պուտինի հայտարարությունները Thu, 10 Sep 2026 17:15:44 +0400 Բիշքեկում…

58 րոպե ago

Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդականին

Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդականին Thu,…

60 րոպե ago

«Պատերազմը» եռում է․ Բեռլինը զանգվածաբար արտաքսում է ռուս դիվանագետներին

«Պատերազմը» եռում է․ Բեռլինը զանգվածաբար արտաքսում է ռուս դիվանագետներին Thu, 10 Sep 2026 17:00:36 +0400…

1 ժամ ago