Ռուսնե՞րն են հարձակվել․ Օդեսայի մոտ ադրբեջանցիներ են զոհվել

Ռուսնե՞րն են հարձակվել․ Օդեսայի մոտ ադրբեջանցիներ են զոհվել

Thu, 10 Sep 2026 13:30:53 +0400


Սև ծովում Օդեսայի նավահանգստից ոչ հեռու գտնվող տարածքում անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է տեղի ունեցել Սոմալիի դրոշի ներքո նավարկող Mert Marine Corporation-ին պատկանող TEDY նավի վրա։

Նավում եղել է 10 մարդ՝ չորս ադրբեջանցի, երեք թուրք, երկու գերմանացի և մեկ ուկրաինացի։ «Աջակցություն Ադրբեջանի ծովագնացներին» հասարակական միավորման տվյալներով՝ նավը վնասվել է սկզբնական հարձակման ժամանակ։

Ավելի ուշ գիշեր, երբ վնասված նավը ուղևորվում էր դեպի Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստ, այն կրկին հարձակման է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով։ Այս անգամ հետևանքներն ավելի ծանր են եղել։ Զոհվել են երկու ադրբեջանցի նավաստիներ՝ Ասլան Ալիևը և Ասիմ Կասիմովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նավում գտնվող ևս երկու Ադրբեջանի քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։ Վիրավորները հոսպիտալացվել են Օդեսայի բժշկական հաստատություն, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ օգնությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչքան Սահմանադրությունը չընդունվի, մենք էդքան իշխանության ենք մնալու

Ինչքան Սահմանադրությունը չընդունվի, մենք էդքան իշխանության ենք մնալու Wed, 18 Nov 2026 21:31:20 +0400 Latest…

10 րոպե ago

Ստորգետնյա բունկերներ կկառուցեն՝ զինվորականների համար

Ստորգետնյա բունկերներ կկառուցեն՝ զինվորականների համար Wed, 18 Nov 2026 21:30:30 +0400 Միացյալ Նահանգները մտադիր է…

11 րոպե ago

Վան Գոգի 180 մլն դոլարանոց կտավը՝ աճուրդում

Վան Գոգի 180 մլն դոլարանոց կտավը՝ աճուրդում Wed, 18 Nov 2026 21:23:10 +0400 Վինսենթ վան…

19 րոպե ago

Շատ պարզ գործարք եմ առաջարկում` կամ դուք ինձ հեռացրեք, կամ ես ձեզ հեռացնելու եմ

Շատ պարզ գործարք եմ առաջարկում` կամ դուք ինձ հեռացրեք, կամ ես ձեզ հեռացնելու եմ Wed,…

19 րոպե ago

Ասեց` կուտը տվին` խոսացի, ասեցի. դու էլ հավ ես` կուտը կերա՞ր

Ասեց` կուտը տվին` խոսացի, ասեցի. դու էլ հավ ես` կուտը կերա՞ր Wed, 18 Nov 2026…

26 րոպե ago

Գնում ենք հանրաքվեի` անկախ ելքից երկու դեպքում էլ ես հեռանում եմ իշխանությունից. Փաշինյան

Գնում ենք հանրաքվեի` անկախ ելքից երկու դեպքում էլ ես հեռանում եմ իշխանությունից. Փաշինյան Wed, 18…

28 րոպե ago