Արմեն Գրիգորյանի ամենամեծ հարվածը Նիկոլ Փաշինյանին

Արմեն Գրիգորյանի ամենամեծ հարվածը Նիկոլ Փաշինյանին

Thu, 10 Sep 2026 14:15:15 +0400


Քաղաքական մի փոքր հոտառություն պետք է ունենալ։ Եթե այսօր հանրության դատին հանձնվի Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը, ի՞նչ գնահատական կստանա այն։ Պատասխանելու հարկ չկա։ Պատասխանը գրեթե պատրաստ է՝ այն, ինչ այսօր կատարվում է, ինքն է տալիս դրա պատասխանը։

Նույնատիպ մի գիրք էր նախաձեռնվել՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Միայն այն տարբերությամբ, որ այս անգամ հեղինակը՝ Արմեն Գրիգորյանը, կարծես թե որոշել էր թաքնվել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիկունքում։ Եթե այդ գիրքը հրապարակվեր մինչև 44-օրյա պատերազմը, գուցե այն ժամանակ ինչ-որ քաղաքական իմաստ ունենար։ Բայց այսօր այն գրեթե ծաղր է։ Ավելին՝ գրքի շնորհանդեսը հանրությանը հիշեցրեց ոչ թե այն, թե ինչու էր ժամանակին պետք «մերժել Սերժին», այլ՝ թե Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո ինչպիսի աղետի հասցրեց երկիրը։

Ես չեմ պատրաստվում այստեղ հերթական անգամ թվարկել այդ աղետն ու ողբերգությունը և կրկնել այն բազում բացասական գնահատականները, որոնք այսօր կարելի է կարդալ հենց Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում։ Թող խոսեն մարդիկ։

Կրկին թարմացավ ժողովրդի վերքը՝ «հանուն ոչնչի» զոհված տասնյակ հազարավոր մարդիկ ու հաշմանդամ դարձած քաղաքացիներ, Բաքվի բանտերում տանջամահ արվող մեր գերիները, կապիտուլյացիան, հանձնված ու դատարկված Արցախը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանձնումը, տնտեսական շրջափակումը և դեռ շարունակվող բազմաթիվ հետևանքներ։
Ու այստեղ հարց է առաջանում՝ մերժեցին Սերժին, որ Նիկոլն ի՞նչ անի։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը բառացիորեն «վառվում է» ցավից ու հիասթափությունից տեղ չգտնող քաղաքացիների գրառումներից։ Եվ դա մի շատ պարզ բան է հուշում․ գուցե հենց այս պահին այդ գիրքը հրապարակելու և այդպիսի շնորհանդես կազմակերպելու քաղաքական իմաստը պետք էր մի փոքր ավելի լավ հաշվարկել։

Որովհետև սա այն նույն իրավիճակն է, երբ երկրի հասարակական ողբերգության ֆոնին ՔՊ-ական որևէ պաշտոնյա հարսանիք կազմակերպի ու սկսի «տժժալ»։ Թերևս օրենքը ոչինչ չասի, բայց քաղաքական հոտառությունը վաղուց պետք է ահազանգի։
Իսկ ամենահետաքրքիրը սա է․ կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանի կողմից այդ շնորհանդեսի կազմակերպումը դարձավ Նիկոլ Փաշինյանին հասցված ամենամեծ հարվածը։ Որովհետև նա, գուցե չցանկանալով հանդերձ, ժողովրդի աչքի առաջ կրկին անցկացրեց Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու ամբողջ ճանապարհը՝ կադր առ կադր։ Ու այդ կադրերի մեջ արդեն ոչ թե «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսն էր, այլ վերջին ութ տարիների հայկական իրականությունը՝ պատերազմը, կորուստները, Արցախի դատարկումը, գերիները, տարածքային զիջումները, տնտեսական ու սոցիալական հետևանքները և մի հասարակություն, որի վերքը դեռ չի սպիացել։ Փաստորեն, գիրքը գովազդելու փոխարեն շնորհանդեսը հիշեցրեց այն ամենը, ինչից հետո այդ գրքի քաղաքական ուղերձն այսօր շատ ավելի դժվար է լուրջ ընդունել։

Նա դա չէ՞ր հասկացել։ Կարծում եմ՝ լավ էլ հասկացել էր։ Պարզապես երբեմն քաղաքականության մեջ ամենավտանգավոր սխալը այն չէ, որ մարդը չի հասկանում՝ ինչ է անում։ Ամենավտանգավորն այն է, երբ հասկանում է, բայց չնկատելու է տալիս՝ ինչ է տեսնում, զգում դրանից հետո հասարակությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից Mon, 02 Nov 2026 17:45:05 +0400 Ֆիթնեսի…

14 րոպե ago

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին Mon, 02 Nov 2026 17:30:12 +0400…

29 րոպե ago

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ Mon, 02 Nov 2026 17:27:08 +0400…

32 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Mon, 02 Nov 2026 17:15:41 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

43 րոպե ago

Բոլորը բոլորին լրտեսում են

Բոլորը բոլորին լրտեսում են Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400 Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը…

58 րոպե ago

Խեր լինի…

Խեր լինի… Mon, 02 Nov 2026 16:45:12 +0400 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող…

1 ժամ ago