Արմեն Գրիգորյանի ամենամեծ հարվածը Նիկոլ Փաշինյանին

Արմեն Գրիգորյանի ամենամեծ հարվածը Նիկոլ Փաշինյանին

Thu, 10 Sep 2026 14:15:15 +0400


Քաղաքական մի փոքր հոտառություն պետք է ունենալ։ Եթե այսօր հանրության դատին հանձնվի Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը, ի՞նչ գնահատական կստանա այն։ Պատասխանելու հարկ չկա։ Պատասխանը գրեթե պատրաստ է՝ այն, ինչ այսօր կատարվում է, ինքն է տալիս դրա պատասխանը։

Նույնատիպ մի գիրք էր նախաձեռնվել՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Միայն այն տարբերությամբ, որ այս անգամ հեղինակը՝ Արմեն Գրիգորյանը, կարծես թե որոշել էր թաքնվել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիկունքում։ Եթե այդ գիրքը հրապարակվեր մինչև 44-օրյա պատերազմը, գուցե այն ժամանակ ինչ-որ քաղաքական իմաստ ունենար։ Բայց այսօր այն գրեթե ծաղր է։ Ավելին՝ գրքի շնորհանդեսը հանրությանը հիշեցրեց ոչ թե այն, թե ինչու էր ժամանակին պետք «մերժել Սերժին», այլ՝ թե Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո ինչպիսի աղետի հասցրեց երկիրը։

Ես չեմ պատրաստվում այստեղ հերթական անգամ թվարկել այդ աղետն ու ողբերգությունը և կրկնել այն բազում բացասական գնահատականները, որոնք այսօր կարելի է կարդալ հենց Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում։ Թող խոսեն մարդիկ։

Կրկին թարմացավ ժողովրդի վերքը՝ «հանուն ոչնչի» զոհված տասնյակ հազարավոր մարդիկ ու հաշմանդամ դարձած քաղաքացիներ, Բաքվի բանտերում տանջամահ արվող մեր գերիները, կապիտուլյացիան, հանձնված ու դատարկված Արցախը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանձնումը, տնտեսական շրջափակումը և դեռ շարունակվող բազմաթիվ հետևանքներ։
Ու այստեղ հարց է առաջանում՝ մերժեցին Սերժին, որ Նիկոլն ի՞նչ անի։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը բառացիորեն «վառվում է» ցավից ու հիասթափությունից տեղ չգտնող քաղաքացիների գրառումներից։ Եվ դա մի շատ պարզ բան է հուշում․ գուցե հենց այս պահին այդ գիրքը հրապարակելու և այդպիսի շնորհանդես կազմակերպելու քաղաքական իմաստը պետք էր մի փոքր ավելի լավ հաշվարկել։

Որովհետև սա այն նույն իրավիճակն է, երբ երկրի հասարակական ողբերգության ֆոնին ՔՊ-ական որևէ պաշտոնյա հարսանիք կազմակերպի ու սկսի «տժժալ»։ Թերևս օրենքը ոչինչ չասի, բայց քաղաքական հոտառությունը վաղուց պետք է ահազանգի։
Իսկ ամենահետաքրքիրը սա է․ կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանի կողմից այդ շնորհանդեսի կազմակերպումը դարձավ Նիկոլ Փաշինյանին հասցված ամենամեծ հարվածը։ Որովհետև նա, գուցե չցանկանալով հանդերձ, ժողովրդի աչքի առաջ կրկին անցկացրեց Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու ամբողջ ճանապարհը՝ կադր առ կադր։ Ու այդ կադրերի մեջ արդեն ոչ թե «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսն էր, այլ վերջին ութ տարիների հայկական իրականությունը՝ պատերազմը, կորուստները, Արցախի դատարկումը, գերիները, տարածքային զիջումները, տնտեսական ու սոցիալական հետևանքները և մի հասարակություն, որի վերքը դեռ չի սպիացել։ Փաստորեն, գիրքը գովազդելու փոխարեն շնորհանդեսը հիշեցրեց այն ամենը, ինչից հետո այդ գրքի քաղաքական ուղերձն այսօր շատ ավելի դժվար է լուրջ ընդունել։

Նա դա չէ՞ր հասկացել։ Կարծում եմ՝ լավ էլ հասկացել էր։ Պարզապես երբեմն քաղաքականության մեջ ամենավտանգավոր սխալը այն չէ, որ մարդը չի հասկանում՝ ինչ է անում։ Ամենավտանգավորն այն է, երբ հասկանում է, բայց չնկատելու է տալիս՝ ինչ է տեսնում, զգում դրանից հետո հասարակությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թույլ մի տվեք, որ կեղծ «դրական» լուրերով ձեզ հիմարացնեն

Թույլ մի տվեք, որ կեղծ «դրական» լուրերով ձեզ հիմարացնեն Sat, 12 Sep 2026 19:15:52 +0400…

13 րոպե ago

Որն է Եվրոպայի ամենաուժեղ բանակը՝ ըստ Զելենսկու

Որն է Եվրոպայի ամենաուժեղ բանակը՝ ըստ Զելենսկու Sat, 12 Sep 2026 19:00:01 +0400 Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին…

29 րոպե ago

Փչոցներ՝ արդեն տիեզերական մասշտաբի

Փչոցներ՝ արդեն տիեզերական մասշտաբի Sat, 12 Sep 2026 18:45:50 +0400 Ավելի ախմախ գագաթնաժողով, քան տիեզերականն…

43 րոպե ago

Իսրայելցի օդաչուները Թուրքիայո՞ւմ են վերապատրաստվել Իրանին հարվածելու համար

Իսրայելցի օդաչուները Թուրքիայո՞ւմ են վերապատրաստվել Իրանին հարվածելու համար Sat, 12 Sep 2026 18:30:36 +0400 Իսրայելցի…

58 րոպե ago

«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը

«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը Sat, 12 Sep 2026 18:26:22 +0400 Latest news…

1 ժամ ago

Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը

Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը Sat, 12 Sep 2026 18:17:23 +0400 Սեպտեմբերի 12-ին…

1 ժամ ago