Կարող է անգամ ատաղձագործության մասին համաժողովի գնալ` թեման կարևոր չէ

Կարող է անգամ ատաղձագործության մասին համաժողովի գնալ` թեման կարևոր չէ

Thu, 10 Sep 2026 19:15:16 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։ «Բարձրաստիճան հյուրերի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Հունաստանի վարչապետ Կիրիկոս Միցոտակիսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հաջորդիվ` վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։ Նա մասնավորապես, նշել է․

«…Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։ 2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց մենք հասանք ևս մեկ հանգրվանի՝ HAYASAT-1-ին, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։
2026-2031 թվականների Հայաստանի Կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար, միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։ Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։ Առաջ նայելով՝ Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, «Հրապարակի» հետ զրույցում, խոսելով Փաշինյանի Փարիզ կատարած այցի մասին, նկատում է. «Առաջին հերթին Փաշինյանն այս այցով ուզում է Ռուսաստանին ինչ-որ բան ցույց տալ: Նա գիտի, որ Մոսկվան տնտեսական սանկցիաներ է Հայաստանի դեմ կիրառում, իսկ առաջիկայում կարող է թանկանալ նաև գազի սակագինը, և Փաշինյանն ուզում է այսօր ցույց տալ, որ ինքը ունի այլընտրանք, իսկ եվրոպական երկրները գրկաբաց իրեն են սպասում, կոպիտ ասած` ուզում է ցույց տալ, որ եվրոպական երկրներն իրեն մարդատեղ են դնում, և նույնիսկ տիեզերական գագաթնաժողովների են հրավիրում: Մոսկվա գնալուց առաջ, Ռուսաստանի նախագահին ուզում է ցույց տալ, որ ունի այլընտրանք: Նա առանձնապես հայ ժողովրդին այս քայլով ցույց տալու բան չունի, այս պահին միայն մեկ բանից է վախենում, որ կարող է տնտեսական բունտ լինել, սակայն դա այս պահին չի սպասվում` հունվարից հետո կարող է լինել, հատկապես` փետրվար-մարտ ամիսներին: Նա կարող է տիեզերաժողովների գնալ, կարող է ատաղձագործության մասին համաժողովների գնալ, թեման նրա համար կարևոր չէ: Փաշինյանին ժամանակ է տրվել, մինչև դեկտեմբեր կողմնորոշվել, և հանրաքվե անցկացնել, սակայն նա չի անցկացնելու հանրաքվե»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

7 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

7 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

7 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

7 ժամ ago

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե» Sun, 25 Oct…

7 ժամ ago

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան Sun, 25 Oct 2026 23:20:20 +0400 Latest news from Հրապարակ…

7 ժամ ago