«Հրապարակ». Զոհվածների կանանց CV կազմել են սովորեցնում

«Հրապարակ». Զոհվածների կանանց CV կազմել են սովորեցնում

Fri, 11 Sep 2026 12:15:10 +0400


Տավուշի մարզպետարանի կայքը հայտարարություն է տարածել՝ Արցախից բռնի տեղահանված եւ պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների կանանց համար նախատեսված ծրագրի մեկնարկի` «LinkedIn եւ աշխատանքի որոնում Հայաստանում» դասընթացի 2-րդ խմբի հայտերի ընդունման մասին։ Սեպտեմբերի 29-ին Երեւանում, Կայուն զարգացման հայկական հիմնադրամի գրասենյակում 1,5-2 ժամվա ընթացքում խմբի մասնակից կանանց սովորեցնելու են «կազմել պրոֆեսիոնալ եւ ժամանակակից ինքնակենսագրականներ՝ մրցունակ CV-ներ (հայերեն եւ անգլերեն), ստեղծել թիրախային եւ գրագետ նամակ, ներկայանալի պրոֆիլ եւ գրավել գործատուների ուշադրությունը, գործնական խորհուրդներ են տրվելու՝ աշխատաշուկայում նավարկելու, տեղական աշխատանքի որոնման հարթակներից օգտվելու համար»:

Դասընթացի մասնակիցների տեղերը սահմանափակ են։ Ծրագիրն իրականացվում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամի կողմից՝ Սուրբ Սարգիս բարեգործական կազմակերպության եւ Սոցիալական օգնության հայկական միության համաֆինանսավորմամբ: Հետաքրքիր է, թե այս ծրագրի վրա որքան գումար է ծախսվել: Այդ գումարը որպես օգնություն տրամադրեին այդ կանանց՝ օգուտը հաստատ ավելին կլիներ, քան 1,5-2 ժամանոց ինչ-որ դասընթացից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել Mon, 26 Oct 2026 16:05:57 +0400 Քիչ…

12 րոպե ago

«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը

«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը Mon, 26 Oct 2026 15:59:50…

18 րոպե ago

Լարված իրավիճակ` Արմավիրում. Պարեկները խուզարկում են մեքենաները

Լարված իրավիճակ` Արմավիրում. Պարեկները խուզարկում են մեքենաները Mon, 26 Oct 2026 15:49:12 +0400 Latest news…

29 րոպե ago

Նոր որոշում` Արշակ սրբազանի վերաբերյալ

Նոր որոշում` Արշակ սրբազանի վերաբերյալ Mon, 26 Oct 2026 15:24:39 +0400 Latest news from Հրապարակ…

53 րոպե ago

Քրեական հետապնդման տակ գտնվող անձին տանում են 25-օրյա վարժական հավաքների․ իրավաբանը ահազանգում է

Քրեական հետապնդման տակ գտնվող անձին տանում են 25-օրյա վարժական հավաքների․ իրավաբանը ահազանգում է Mon, 26…

1 ժամ ago

Դատախազի «ասածը» չանցավ

Դատախազի «ասածը» չանցավ Mon, 26 Oct 2026 15:14:30 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

1 ժամ ago