Ռուսական բանակը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել
Fri, 11 Sep 2026 14:30:40 +0400
Ռուսաստանի բանակի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոգրիշինո բնակավայրը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նովոգրիշինոն գտնվում է Վոդյանայա գետի (Բիկ գետի վտակ) հարավային ափին՝ Դոբրոպոլիե քաղաքից հարավ-արևմուտք։
««Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 10-ին ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոգրիշինո բնակավայրը», – ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները, բարելավելով դիրքերը առաջնագծի երկայնքով, մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2820 զինծառայողի, 20 մարտական զրահապատ մեքենա, դաշտային հրետանու 3 հրանոթ, ռադիոէլեկտրոնային պայքարի և հակամարտկոցային պայքարի 10 կայան:
ՊՆ-ում նշել են, որ շաբաթվա ընթացքում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի 5 մեքենայացված, գրոհային, եգերական, անօդաչու համակարգերի բրիգադների, 2 գրոհային գնդերի, ծովային հետևակի 2 և ազգային գվարդիայի 4 բրիգադների կազմավորումներ:
Բացի այդ, Ռուսաստանի բանակի «Արևելք» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են Զապորոժիեի մարզի Զորևկա բնակավայրը։