Ովքե՞ր են պայքարելու Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար

Ովքե՞ր են պայքարելու Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար

Fri, 11 Sep 2026 14:45:16 +0400


Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին ընդառաջ համայնքում արդեն ուրվագծվում է հնարավոր ընտրապայքարի պատկերը, և այս պահին մի քանի անուններ են շրջանառվում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ֆավորիտին՝ գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանին, կրկին առաջադրում է քաղաքապետի թեկնածու։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ի վերնախավում նրա թեկնածության հարցում էական քննարկումներ անգամ չեն եղել․ իշխանությունում գոհ են Ոսկանյանի աշխատանքից և ցանկանում են, որ նա շարունակի ղեկավարել համայնքը։

Ուշագրավ է նաև Ոսկանյանի անցյալը․ նա գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է և նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձանցից էր։ Սակայն այսօր Ոսկանյանն ամբողջությամբ ՔՊ-ի իշխանական թիմի մաս է կազմում և գործող իշխանության վստահությունը վայելող համայնքապետերից է։

Մյուս կողմից՝ ընտրապայքարի մեջ մտնելու մտադրություն ունի Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը։ Մեր տեղեկություններով՝ նա ևս պատրաստվում է պայքարել քաղաքապետի պաշտոնի համար։ Սակայն դեռևս վերջնական հստակություն չկա, թե որ քաղաքական ուժի կամ ձևաչափի ներքո է Վարագյանը մասնակցելու ընտրություններին։ Խոսվում է նաև հնարավոր այլ քաղաքական ձևաչափերի և «Ուժեղ Հայաստան»-ի հետ համագործակցության մասին։

Արթիկում ընտրապայքարին պատրաստվում է միանալ նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Մեր տեղեկություններով՝ կուսակցության քաղաքապետի թեկնածուն ավագանու անդամ Արթուր Աստոյանն է։ Աստոյանը Արթիկում ճանաչված երիտասարդ գործարարներից է, զբաղվում է աշխատանքային ձեռնոցների արտադրությամբ։ Նա երեք երեխաների հայր է։

Մեր տեղեկություններով՝ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է նաև «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Վահրադյանը։ Ծնունդով արթիկցի Վահրադյանը քաղաքական գործիչ է և սպորստսմեն։

Այսպիսով, այս պահի դրությամբ Արթիկում արդեն ուրվագծվում է բազմակողմ ընտրապայքար․ գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանի, նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանի, «Ապրելու երկրի» թեկնածու Արթուր Աստոյանի և «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Վահրադյանի անուններն են շրջանառվում։ Սակայն առաջիկայում պատկերը կարող է էապես փոխվել, հատկապես եթե հստակեցվի «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցության ձևաչափը։

Ուշագրավ է, որ այս պահի դրությամբ դեռևս հստակ տեղեկություններ չկան, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն Արթիկում թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ։ Արթիկցիների համար սա հետաքրքրական հարց է, քանի որ սպասվում է, թե ինչ կազմով է կուսակցությունը մասնակցելու ընտրություններին

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել Fri, 13 Nov 2026 08:15:24 +0400 Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Fri, 13 Nov 2026 08:10:59 +0400 Քաղաքական դաշտում կարծում…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են

«Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են Fri, 13 Nov 2026 08:05:23 +0400 Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ Fri, 13 Nov 2026 08:00:37…

29 րոպե ago

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

8 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

9 ժամ ago