Կրեմլը զգուշացնում է Լիտվային՝ միջուկային հարվածի թիրախ կդառնա
Fri, 11 Sep 2026 16:00:33 +0400
Լիտվայի տարածքում միջուկային զենքի տեղակայումը կհանգեցնի լարվածության նոր ալիքի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ պարզ է, որ նման զենքերը ուղղված չեն լինի Արևմուտքին, այլ Արևելքին, այսինքն՝ Ռուսաստանին։
«Եթե այդ տարածքում միջուկային զենք կա, որը ուղղված է մեզ, ապա այդ երկրի տարածքը նույնպես կլինի մեր միջուկային զենքի թիրախում», – հավելել է Պեսկովը։
Հինգշաբթի օրը Լիտվայի Սեյմը առաջարկել է ընդունել համապատասխան սահմանադրական փոփոխություն։ Սա նախատեսված է հաջորդ տարվա սկզբին։