Սիմուլյացիան եւ քաղաքականությունը

Սիմուլյացիան եւ քաղաքականությունը

Fri, 11 Sep 2026 18:45:39 +0400


Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե Փաշինյանը չլիներ, Ալիեւն ո՞ւմ էր պահանջներ ներկայացնելու, ումի՞ց էր Կիրանցը խլելու, Գորիս-Կապան ճանապարհը, Ջերմուկի բարձունքները, Սեւ լիճը, Տիգրանաշենը… Իսկ երբ մի քիչ ավելի եմ հետ գնում, սարսափում եմ ուղղակի: Եթե Փաշինյանը չլիներ, Ալիեւը կհամարձակվե՞ր հարձակվել Արցախի վրա, կկարողանա՞ր 5 հազար հայ զինվոր ու սպա կոտորել, 120 հազար հայ քշել Արցախից… Միտք եմ անում՝ ո՞վ ավելի մեծ ներդրում ունի այս ամենում՝ Փաշինյա՞նը, թե՞ Ալիեւը: Իլհամ Ալիեւը դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից է նախագահ եղել Ադրբեջանում, հետո՝ Սերժ Սարգսյանի ժամանակ էր նախագահ: Ինչքան հիշում եմ նրան, հոխորտալուց այն կողմ չի անցել: Անընդհատ բողոքում էր՝ է՛լ Մինսկի խմբից, է՛լ Ռուսաստանի կողմնակալությունից, է՛լ սահմանային միջադեպերի ժամանակ հայկական կողմի պատասխան կրակոցներից: Ու այդ ի՞նչ պատահեց Նիկոլի գալուց հետո, որ Ալիեւն աշխուժացավ ու հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Ձեզ չի՞ թվում, որ մի անհասկանալի ու տարօրինակ բան է տեղի ունեցել, ձեզ չի՞ թվում, որ այս ամենը նաեւ Նիկոլի գալով էր պայմանավորված:

2018 թվականին մենք կարծում էինք (մեղա, մեղա)՝ Աստված է իջնում վերեւից, հեսա տեսեք՝ ինչ է անելու: Իսկ ի՞նչ արեց… Պատերազմ հրահրեց, 5 հազար տղու գլուխ կերավ, Արցախը հայաթափեց, Հայաստանի տարածքները տվեց՝ կանգնեց «ղրաղ», թե՝ խաղաղություն եմ բերել: Լավ, բա խաղաղության թուղթն ո՞ւր է… Չկա: Ասում է՝ մի քիչ կուշանա, աշխատում ենք այդ ուղղությամբ… Այ, որ Մեղրին տանք, Տիգրանաշենը տանք, Անկախության հռչակագրից հրաժարվենք, 300 հազար ադրբեջանցի բերենք Հայաստան, Եկեղեցին քանդենք, ատոմակայանը փակենք, մեր պատանդներին մոռանանք, ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գանք, 102-րդ բազան հանենք, «նախկիններին» լցնենք ԱԱԾ պադվալները, Ադրբեջանը կստորագրի այդ թուղթը: Ինքն էլ, հասկանում ես, Ադրբեջանից ոչ մի պահանջ չունի՝ այսքան բանի դիմաց: Ավելի ճիշտ, ընդամենը մեկ պահանջ ունի՝ իր աթոռին ձեռք չտալ: Ժամանակին մի այսպիսի երգ կար. «Ամեն ինչ կանեմ, քո ցավը տանեմ…»: Սա է Ալիեւի հետ նրա բանակցությունների լեզվական ողջ պաշարը: Ու դեռ կան մարդիկ, որ մտածում են, թե Նիկոլը մեղք չունի այն ամենի մեջ, ինչ արել է Ալիեւի հետ կամ Ալիեւի պահանջով: Ի՞նչ ասեմ, շարունակեք այդպես մտածել:

Ձեզ դո՞ւր են գալիս Գագիկ Խաչատրյանին տանջամահ անելու այս տեսարանները: Նա իմ բարեկամը չէ, նրա օրոք երկու խանութ եմ փակել հարկային տեսուչների երեսից: Բայց մարդկային չէ այն, ինչ այսօր տեղի է ունենում նրա հետ: Այսպիսի բան մենք կտեսնեի՞նք, եթե Նիկոլը չլիներ: Բժիշկներն ասում են՝ ձեռ քաշիր, այդ մարդը մահամերձ է… Չէ, ասում է, դուք չեք հասկանում, սիմուլյացիա է անում: Սա ի՞նչ է, եթե ոչ ուղիղ հրահանգ դատախազությանն ու դատավորին՝ «ամեն ինչ արեք, թեկուզ՝ կերեք դրան»: Խոստացել է բոլորին իրավական իմաստով կզըցնել… Մարդու մարմինը կտտանքների ենթարկել․ սա է նրա՝ իրավական իմաստով կզըցնելը: Չարությունից է այս ամենը, վախերից, երկրի ու ժողովրդի գլխին բերած փորձանքների համար պատասխան տալուց խուսափելու, իր եւ Ալիեւի նոր ծրագրերից հանրության ուշադրությունը շեղելու ցանկությունից:

Ամենամեծ «սիմուլյանտը» ինքն է: Նրա անհոգ տեսքը, ժպիտները, ցիլոն-միլոն՝ բոլորը սիմուլյացիա է: Յանի՝ ընտրված վարչապետ եմ, ինչ ուզենամ՝ կանեմ: Սուտ է, նրա հետ կապված ոչ մի բանի չի կարելի հավատալ: Նրա խոսույթը, նրա այցերը, նրա հանդիպումները, նրա «վարած քաղաքականությունը»՝ ամբողջը սիմուլյացիա է: Թե բա՝ Մակրոնի հետ տիեզերքի համատեղ ուսումնասիրության գործնական քայլեր ենք քննարկել: Սուտ, սուտ, սուտ… Մոսկվա պիտի գնա առաջիկայում: Փարիզ գնացել է կոնսուլտացիաների՝ մի բան արեք, իմ օգտին մի հայտարարություն, որ Մոսկվայում իմանամ ինչ խոսել: Անկախ եմ, ինքնիշխան եմ… Ով անկախությունից ու ինքնիշխանությունից խոսի, դու՝ վարչապետ դառնալուդ օրն անիծելուց ու սիմուլյանտությունից…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է Tue, 06 Oct 2026 14:50:30…

16 րոպե ago

Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է

Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է Tue, 06 Oct 2026 14:41:15 +0400 «Ուժեղ…

25 րոպե ago

Խմբակցությանդ մեջ հայերեն տառերը բոլոր գիտե՞ն

Խմբակցությանդ մեջ հայերեն տառերը բոլոր գիտե՞ն Tue, 06 Oct 2026 14:36:36 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

30 րոպե ago

Աշակերտուհին Ստամբուլում դանակահարել է իր դասընկերներին

Աշակերտուհին Ստամբուլում դանակահարել է իր դասընկերներին Tue, 06 Oct 2026 14:30:41 +0400 Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանի…

36 րոպե ago

Փաստորեն, լավ լուր էլ կա

Փաստորեն, լավ լուր էլ կա Tue, 06 Oct 2026 14:30:35 +0400 Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում…

36 րոպե ago

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը Tue, 06 Oct 2026 14:00:48 +0400 Թուրքիայի նախագահ…

1 ժամ ago