Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի
Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400
Իլոն Մասկի՝ պաշտոնապես հաստատված 14 զավակներից մեկի մայրը՝ Էշլի Սենթ-Քլերը, նախազգուշացրել է, որ Մասկը վնասակար ազդեցություն է ունենում հասարակության վրա։Ալեքս Գիբնիի «Մասկը» վավերագրական կինոնկարում, որի ցուցադրությունը տեղի է ունեցել Վենետիկյան փառատոնի ժամանակ, հայտարարել է, որ գործարարնը կանխամտածված կերպով է սերմանում պառակտում հասարակության մեջ՝ իր X սոցկայքի միջոցով եւ դրա հետեւանքները համարել է «պոտենցիալ կերպով աղետալի։ Վավերագրական կինոնկարում խոսվում է այն մասին, թե ինչու է Մասկը այդքան շատ զավակներ ունենում, ինչու է նա տարված աշխարհի վերջի, մարդկության կործանման եւ այլ գաղափարներով, որոնց անդրադառնում է ժամանակ առ ժամանակ։