«Հրապարակ». Նույնիսկ խցանումներն են ազդում մարդկանց նյարդերի վրա

«Հրապարակ». Նույնիսկ խցանումներն են ազդում մարդկանց նյարդերի վրա

Sat, 12 Sep 2026 11:15:02 +0400


Երեկ տեղի ունեցավ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի մրցույթը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը Հովհաննես Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով վերընտրեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։ Հիշեցնենք, որ նա միակ թեկնածուն էր: Ըստ էության, սա ոչ թե մրցույթ էր, այլ՝ նշանակում: Արդար ընտրությունների կարգախոսով իշխանության եկած ուժը 9 տարում ոչնչացրել է ընտրական համակարգը բոլոր ոլորտներում: Իսկ ժամանակին ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար 7-8 թեկնածու էր առաջադրվում։ Վերջին մրցույթը 2020-ին էր, որին 5 թեկնածու էր դիմել:

Այժմ, քանի դեռ ՔՊ-ի «դաբրոն» չկա, ոչ ոք չի համարձակվում մասնակցել: ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան, գրականագետ Արծրուն Ավագյանը մեզ հետ զրույցում պատմեց՝ առաջներում չի հիշում, որ ռեկտորի թեկնածություն դներ մեկ անձ: «Ռեկտորի ընտրությանը միշտ մի քանի թեկնածու էր առաջադրվում, սակայն, օրինակ, դեկանի ընտրություններին լինում էին դեպքեր, որ մեկ թեկնածու էր առաջադրվում, բայց՝ հազվադեպ, դեկանի ընտրություններին էլ բազմաթիվ թեկնածուներ էին լինում։ Հիմա, փաստորեն, իրավիճակն այլ է: Ես կարծում եմ, որ ճիշտը մրցակցության պայմաններում կայացած ընտրությունն է, լավ կլիներ, որ թեկնածուները շատ լինեին, բայց, միեւնույն ժամանակ, եթե մարդիկ չեն ուզում դիմել եւ չեն դիմում, դա չի նշանակում, որ այդ միակն էլ չպիտի դիմեր։ Կդժվարանամ ասել, թե ինչու այլ թեկնածուներ չեն եղել, բազում տարբերակներ կան»:

Հետաքրքրվեցինք, թե ինչով է այժմ զբաղվում, դասախոսո՞ւմ է հարազատ ֆակուլտետում, ասաց. «Մեկ քառորդ դրույք ունեմ ընդամենը: Ուսանողների թիվը ֆակուլտետում շատ է պակասել, առաջ շատ էին դիմորդները, բայց վերջին տարիներին հատկապես ուսանողների թիվը խիստ նվազել է: Ես «Հայ գրականություն» առարկան եմ դասավանդում»: Իսկ ինչո՞ւ է Հայ բանասիրության հանդեպ հետաքրքրությունը նվազել, առաջներում այն ամենապահանջված մասնագիտություններից էր։ «Պատճառները շատ տարբեր են: Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ սովորելու, վարձը տալու հնարավորություն չունեն։ Մյուս պատճառն աշխատաշուկան է, ավարտում են, աշխատանք չկա, եղածն էլ ցածր աշխատավարձով է: Ի վերջո` մարդիկ չեն ուզում սովորել, անգամ տրանսպորտի վատ աշխատանքը, վարձով տների գները նպաստում են այս ամենին: Նույնիսկ խցանումներն են ազդում մարդկանց նյարդերի վրա, եւ երեխաները չեն ուզում ամեն օր կենտրոն գալ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության Fri, 23 Oct 2026 23:50:32 +0400 Իսրայելը…

4 րոպե ago

Քոչարյանների կալանքի երկարաձգում, Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրություններ․ Օրվա թոփ թեմաները

Քոչարյանների կալանքի երկարաձգում, Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրություններ․ Օրվա թոփ թեմաները Fri, 23 Oct 2026 23:45:49…

9 րոպե ago

Դարձել է Թրամփի կուսակցության խոշոր դոնորը

Դարձել է Թրամփի կուսակցության խոշոր դոնորը Fri, 23 Oct 2026 23:43:02 +0400 Իլոն Մասկը 445…

12 րոպե ago

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել Fri, 23 Oct 2026 23:37:57 +0400 Հունաստանի խորհրդարանը հավանություն…

17 րոպե ago

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները Fri, 23…

39 րոպե ago

Ամերիկացի հայտնի դերասան է մահացել

Ամերիկացի հայտնի դերասան է մահացել Fri, 23 Oct 2026 23:00:46 +0400 93 տարեկան հասակում մահացել…

54 րոպե ago