Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը

Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը

Sat, 12 Sep 2026 18:17:23 +0400


Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «L’Œuvre d’Orient» (Գործք Արևելքի) կազմակերպության անդամներին՝ առաջնորդությամբ գլխավոր տնօրեն եպիսկոպոս Հյուգ դը Վուայմոնի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Հանդիպմանը կազմակերպության գլխավոր տնօրենն ուրախություն հայտնեց ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանն արժանանալու առիթով՝ առանձնակի կարևորելով ուխտավորների՝ Հայոց Եկեղեցու սրբություններին, հոգևոր ավանդությանն ու մշակույթին հաղորդակից դառնալու այս հնարավորությունը։ Ներկայացնելով «L’Œuvre d’Orient»-ի շուրջ 170-ամյա գործունեությունը՝ Նորին Սրբազնությունը տեղեկություններ փոխանցեց Արևելքի քրիստոնեական համայնքներին աջակցման ծրագրերի, ինչպես նաև Հայոց Եկեղեցու հետ կազմակերպության պատմական կապերի մասին։

Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայոց Եկեղեցու առաքելական ակունքներին ու ազգապահպան առաքելությանը՝ ընդգծելով նրա բացառիկ դերը հայ ժողովրդի հավատքի զորացման, ազգային ինքնության կերտման ու պահպանման գործում։

Խոսելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին՝ պատմության դժվարին հանգրվաններում Հայաստանին զորավիգ լինելու առնչությամբ։ Նորին Սրբությունը բարձր գնահատեց նաև «L’Œuvre d’Orient» կազմակերպության մարդասիրական առաքելությունն ու հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցությունը։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց ուխտավորներին՝ մաղթելով բարի կեցություն Հայաստանում և վստահություն հայտնելով, որ նրանք հայրենիք կվերադառնան հայոց հոգևոր սրբություններից ներշնչված ու ջերմ տպավորություններով»,-ասված է հաղորդագրության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հանրությունը դժգոհ է ընդդիմությունից, որ ձեզ չի հեռացնում

Հանրությունը դժգոհ է ընդդիմությունից, որ ձեզ չի հեռացնում Wed, 28 Oct 2026 16:45:54 +0400 Ռուբինյանի…

16 րոպե ago

Կոչ է արել բանակը բերել լիակատար մարտական ​​պատրաստության

Կոչ է արել բանակը բերել լիակատար մարտական ​​պատրաստության Wed, 28 Oct 2026 16:30:53 +0400 Հյուսիսային…

31 րոպե ago

36 տարվա մեջ դեռ նման բան չէր եղել

36 տարվա մեջ դեռ նման բան չէր եղել Wed, 28 Oct 2026 16:17:53 +0400 «Ուժեղ…

44 րոպե ago

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Wed, 28 Oct 2026 16:15:46…

46 րոպե ago

Ստացվում է՝ ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի

Ստացվում է՝ ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի Wed, 28 Oct 2026 16:12:08…

50 րոպե ago

Կառավարությունը խորհրդարանում է. Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց

Կառավարությունը խորհրդարանում է. Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց Wed, 28 Oct 2026 16:10:34 +0400 Latest news…

51 րոպե ago