Փչոցներ՝ արդեն տիեզերական մասշտաբի

Փչոցներ՝ արդեն տիեզերական մասշտաբի

Sat, 12 Sep 2026 18:45:50 +0400


Ավելի ախմախ գագաթնաժողով, քան տիեզերականն է, չի կարող լինել: Տիեզերքի ուսումնասիրությունը, գիտեք, այն ոլորտն է, որտեղ լուրջ պետությունները, սովորաբար, միմյանցից թաքցնում են իրենց ուսումնասիրություններն ու հաջողությունները: Մտածել, որ այդպիսի ժողովների մասնակցելով Հայաստանի պես պետությունները հասու կդառնան ոլորտի կարեւորագույն հայտնագործություններին ու գաղտնիքներին, մեղմ ասած, մանկամտություն է: Հետեւաբար, Փաշինյանի մասնակցությունը Փարիզի «տիեզերաժողովին», ելույթ ունենալը, ծանոթ-անծանոթ «տիեզերագնացների» բարեւելը ավելի շատ ծիծաղելի էր, քան՝ լուրջ:

Այլ հարց է Մոսկվա գնալուց առաջ Մակրոնին տեսակցելը: Այստեղ կարելի է ինչքան ասես խորանալ ու բացահայտումներ անել, թեեւ կառավարության կայքը կցկտուր մի երկու բառ էր գրել այդ հանդիպման մասին: Իբր Մակրոնի հետ քննարկել են տիեզերքի ուսումնասիրության ասպարեզում հայ-ֆրանսիական համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու երկկողմ ցանկությունը, ինչպես նաեւ՝ արձանագրել Բարգուշատի թունելի (Քաջարան-Մեղրի) շինարարության մեկնարկին մոտ լինելու հանգամանքը: Իսկ թե ինչ են խոսել Փաշինյանն ու Մակրոնը Ելիսեյան պալատի հետնախցերում, ոչ ոք չգիտի, այդ թվում՝ եւ կառավարության կայքը: Չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել, որ Փաշինյանը Փարիզ էր գնացել նախամոսկովյան կոնսուլտացիաների: Անձամբ այնտեղ չեմ եղել, բայց պարզ տրամաբանությունն էլ հուշում է, որ կոկորդիլոսաբուծությունից գլուխ չհանած երկրի ղեկավարին հազիվ թե հրավիրեին տիեզերական գագաթնաժողովի, որին չէր մասնակցում առաջին մարդուն տիեզերք ուղարկած Ռուսաստանը:

Հետեւաբար, Հայաստանին ուղարկված հրավերը ոչ թե համաշխարհային տիեզերագիտությունն առաջ մղելու, այլ միանգամայն ուրիշ նպատակ էր հետապնդում: Գիտեմ, կասեք՝ բա Փաշինյանի ելույթը, բա տիեզերագնացության ասպարեզում մեր հաջողությունների թվարկումը (2 արբանյակ ուղարկել ենք, 5-ն էլ պատրաստվում ենք ուղարկել): Այո, նա այդպիսի ելույթ ունեցել է Փարիզում, բայց քանի՞ նմանատիպ ելույթ է ունեցել այստեղ՝ Երեւանում… Է՛լ ակադեմիական քաղաք հիմնելու, է՛լ մետրոներ բացելու, է՛լ բանակի հզորացման, է՛լ գիտության զարգացման, է՛լ դպրոց ու մանկապարտեզ սարքելու, է՛լ միջանցք չտալու, է՛լ նոր տարածքներ ու գյուղեր չզիջելու մասին: Այս նույն ձեւով էլ մեզ խայտառակ է արել Փարիզում, թե բա՝ 2 արբանյակ ուղարկել ենք, 3-ն էլ պետք է ուղարկենք:
Այսինքն՝ սուտ: Էկոնոմիկայի նախարարությունն է, կարծեմ, այս հարցով զբաղվում: Հարցրեք, ու ձեզ կպատմեն, թե ինչպես տիեզերական անծայրածիր տարածքներում անհետացան «հայկական արբանյակներն» ու դրանց վրա ծախսված փողերը:

Մենք շուտով կիմանանք, թե հատկապես ինչու էր Փաշինյանը գնացել Փարիզ: Դա կերեւա Պուտինի հետ սպասվող հանդիպման առաջին րոպեներից, երբ ՌԴ նախագահը նայի նրա աչքերի մեջ եւ հարցնի՝ ի՞նչ որոշեցիր ԵՄ գնալ-չգնալու հարցի հետ կապված, հիմա, մինչեւ դեկտեմբեր, հանրաքվե անո՞ւմ ես, թե՞ մենք անենք:

Եթե շատ արագ համաձայնի հանրաքվե անել, նշանակում է՝ Մակրոնն ասել է՝ Ուկրաինայում «ք.քի» մեջ ենք, ոչնչով քեզ օգնել չեմ կարող, պիտի անես: Իսկ եթե Պուտինի հարցին ի պատասխան կրկին սկսի պատմել, թե հանրաքվեի անհրաժեշտություն չկա, քանի դեռ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չենք քննարկում, նշանակում է՝ Փարիզում նրան տիեզերական խոստումներ են տվել՝ ինչպես արտաքին առեւտրային շուկաներ տրամադրելու, այնպես էլ «էժան» վարկեր տալու մասին, որ կարողանա դոտացիաներով փրկել երկրի տնտեսությունը, թոշակ ու աշխատավարձ տալ:
Չենք բացառում, որ Փաշինյանը Մակրոնի հետ խոսել է նաեւ Ալիեւին զսպելու մեխանիզմների մասին, որոնք կարող են մեզ պետք գալ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուց հետո: Ի՞նչ կարող է անել կամ ի՞նչ կանի Մակրոնը, եթե հաջորդիվ Թուրքիան ու Ադրբեջանը պահանջեն փակել հայկական ԱԷԿ-ը եւ Հայաստանից հանել 102-րդ ռազմաբազան: Ահա հարցերի այն շրջանակը, որ կարող է սրվել, եթե Ստրասբուրգում (ԵՄ-ում) հասցրել են մի լավ «մշակել» մեր «ազատ-անկախին» եւ նոր միայն ուղարկել Մոսկվա:

Ես բացառում եմ, որ Ստրասբուրգում որեւէ մեկը հանդգնել է վախեցնել Փաշինյանին, որ եթե հրաժարվի ԵՄ գնալու գաղափարից, շատ դաժան ձեւով կպատժվի: ԵՄ-ում հարցերը նման կերպ դնում են լուրջ, պատասխանատու եւ կանխատեսելի գործիչների առջեւ: Փաշինյանին ո՞վ չի ճանաչում ԵՄ-ում, որ մի հատ էլ սպառնան: Կգնա՝ Մոսկվայից այնպիսի օյին կդնի գլխներին, որ իրենց պապի հարսանիքը հիշեն: Ամբողջ ԵՄ-ին էլ «գանգստեր» կհռչակի, միայն թե սեփական կաշին փրկի Պուտինի գրկում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն…

13 րոպե ago

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

28 րոպե ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

37 րոպե ago

Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի

Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի Sat,…

58 րոպե ago

Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը

Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը Sat, 24 Oct 2026 22:15:47 +0400 Ճապոնիայի վարչապետ Սանաե…

1 ժամ ago

Դատավորը մերժեց «Հայրենիք»-ի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը

Դատավորը մերժեց «Հայրենիք»-ի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը Sat, 24 Oct 2026 21:59:17 +0400…

1 ժամ ago