Թույլ մի տվեք, որ կեղծ «դրական» լուրերով ձեզ հիմարացնեն

Թույլ մի տվեք, որ կեղծ «դրական» լուրերով ձեզ հիմարացնեն

Sat, 12 Sep 2026 19:15:52 +0400


Նայում եմ այն ոգևորիչ «պոզիտիվ նորություններին», որոնք մշտապես տարածում է փաշինյանական քարոզչությունը, և հասկանում եմ, որ Հայաստանի իշխանությունների կողմից բնակչությանը հիմարացնելու գործընթացը համակարգային բնույթ է կրում։

Տեսեք… Հասարակության կառավարման գիտության մեջ կա մի ուղղություն, որը կոչվում է «դրական նորությունների գեներացում»՝ բացասական սոցիալական և քաղաքական միտումների ֆոնին։

Ընդ որում, մարդկանց հիմարացնելու այս տեխնոլոգիայի հիմնական ուղերձը հետևյալն է․ կարևոր չէ՝ «դրական տեղեկատվությունը» ճշմարտություն է, թե ոչ, և որքանով է այն արդյունավետ։ Կարևորն այն է, որ այդ տեղեկատվությունը հասցվի լայն զանգվածներին և շարքային քաղաքացու գիտակցության մեջ ստեղծվի շինծու այլընտրանքային պատկեր՝ դրանով իսկ իրականությունը փոխարինելով իբր «դրական նորություններով»։
Ահա ընդամենը մի քանի օրինակ, թե ինչպես են փաշինյանական քարոզիչները կեղծ «դրական նորությունների» միջոցով մարդկանց ապուշի տեղ դնում։

Օրինակ, ինչպես հայտնի է, այն բանից հետո, երբ Փաշինյանի իշխանությունների հակապետական գործողությունների հետևանքով ԵԱՏՄ կառույցներն արգելեցին հայկական արտահանման բավական մեծ ծավալ, իշխանամետ քարոզչական ռեսուրսներն ու բարձրաստիճան պաշտոնյաները անմիջապես սկսեցին զանգվածաբար տարածել «դրական տեղեկատվություն»․ իբր ոչ մի վտանգավոր բան տեղի չի ունեցել, և Հայաստանը հեշտությամբ դիվերսիֆիկացնելու է գյուղատնտեսական արտադրանքի իրացման շուկաները։

Սա, իհարկե, ակնհայտ սուտ էր, սակայն այս տեղեկատվական օրակարգի առաջմղման նպատակն այն է, որ բնակչությանը հանգստացնեն և, համապատասխանաբար, մոլորեցնեն։

Կամ ահա ևս մեկ օրինակ։ Նիկոլ Փաշինյանը օրերս, հերթական անիմաստ արտասահմանյան գործուղումից վերադառնալիս, ինքնաթիռից ուղիղ եթերով` երջանիկ ձայնով հայտարարեց, թե, իբր, անցել են այն ժամանակները, երբ Երևան և Երևանից դուրս ինքնաթիռները թռչում էին կիսադատարկ, իսկ այժմ դրանք լիքն են մարդկանցով։
Իհարկե, Փաշինյանի հերթական «դրական» տեղեկատվության նպատակը մարդկանց կարծես թե ասելն է․ «Ժողովուրդ, Հայաստանում ամեն ինչ այնքան լավ է, որ ամբողջ աշխարհը շտապում է Հայաստան, և դա իմ իշխանության վաստակն է»։

Սակայն միանգամից պետք է արձանագրել, որ սա փաշինյանական ավանդույթի համաձայն՝ պարզունակ մանիպուլյացիա և սուտ է, քանի որ նույն Փաշինյանը շատ լավ գիտի, որ նույնիսկ զբոսաշրջային հոսքի աճի պայմաններում հիմնական ուղևորահոսքն ապահովում են Ռուսաստանի և Իրանի քաղաքացիները, քանի որ այդ երկրներից դեպի Եվրոպա և ԱՄՆ ուղիղ չվերթներ չկան, և նրանք ստիպված են թռչել այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջոցով։ Իսկ այս հարցում Փաշինյանի իշխանությունների վաստակը զրոյական է։
Բայց քարոզչական «դրական» ստի ամբողջ իմաստը հենց այն է, որ երկրի իրական, խայտառակ վիճակի ֆոնին ստեղծվի գեղեցիկ «այլընտրանքային» պատկեր։

Թույլ մի տվեք, որ Ձեզ քարոզչական տեխնոլոգիաներով սնվող հիմարացված «զանգված» դարձնեն։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

3 ժամ ago

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

3 ժամ ago

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս Sat, 24 Oct 2026 23:30:19 +0400…

5 ժամ ago

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն…

5 ժամ ago

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

5 ժամ ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

5 ժամ ago