Շոգի պատճառով թույլատրել են, որ ֆրանսիական շամպայնը առաջին անգամ բարձրացնի ալկոհոլի պարունակությունը

Շոգի պատճառով թույլատրել են, որ ֆրանսիական շամպայնը առաջին անգամ բարձրացնի ալկոհոլի պարունակությունը

Sun, 13 Sep 2026 13:00:00 +0400


Ֆրանսիական շամպայն արտադրողներին առաջին անգամ թույլատրել են այս ամառվա ռեկորդային շոգից և երաշտից հետո ժամանակավորապես բարձրացնել ըմպելիքի թույլատրելի ալկոհոլային թնդությունը մինչև 15 տոկոս։ Մինչ այդ նորմատիվը շամպայնի ալկոհոլի պարունակությունը սահմանափակում էր 13 տոկոսով, հաղորդել է BBC News-ը։

Որոշման պատճառը Շամպայնում հավաքված խաղողի մեջ շաքարի անսովոր բարձր մակարդակն է եղել։ Խմորման ընթացքում խմորիչը շաքարը վերածում է ալկոհոլի, ուստի եղանակային պայմանների պատճառով այս բերքի գինիների փոքր մասը կարող է ունենալ ավելի բարձր բնական թնդություն։

Comité Champagne ոլորտային ասոցիացիայի ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ խոսքը միայն փոքր քանակի գինիների մասին է։ Նրա խոսքով՝ երկրորդ խմորման ընթացքում, որը շամպայնին հաղորդում է փրփրունություն, որոշ գինիներ կարող են փոքր-ինչ գերազանցել սահմանված շեմը՝ հասնելով մոտ 13,1–13,2 տոկոսի։ Այդ պատճառով այս տարվա համար նորմատիվ առավելագույնը բացառիկ կերպով որոշվել է բարձրացնել մինչև 15 տոկոս։

Ծայրահեղ շոգ եղանակը նաև հանգեցրել է տարածաշրջանի պատմության մեջ խաղողի բերքահավաքի ամենավաղ մեկնարկին։ Առաջին ողկույզները սկսել են հավաքել օգոստոսի սկզբին, իսկ ամսվա կեսերին բերքահավաքն արդեն ընթանում էր ամբողջ թափով։

Comité Champagne-ում 2026 թվականի սեզոնը տարածաշրջանի պատմության ամենաանսովորներից մեկն են անվանել։ Գարնանը Շամպայնը վերապրել է ամենաուժեղ սառնամանիքները, ապա հաջորդել է բացառիկ վաղ ծաղկման շրջանը, իսկ ամռանը տարածաշրջանը բախվել է շոգի հինգ ալիքների։

Վերզենեից գինեգործ Ստեֆան Վինյոնը The Times թերթին ասել է, որ միջերկրածովյան կլիման աստիճանաբար տեղաշարժվում է դեպի հյուսիս։ Նրա խոսքով՝ այս տարին կարող է դառնալ նոր կլիմայական ցիկլի սկիզբ, և նման պայմանները կկրկնվեն։

Comité Champagne-ի համանախագահ Մաքսիմ Թուբարը AFP-ին նույնպես ասել է, որ ջերմաստիճանի հետագա բարձրացման պատճառով այսքան անսովոր բերքը, հավանաբար, 10–15 տարի անց կդառնա նորմ։

Միևնույն ժամանակ, ավելի թունդ շամպայնը հազիվ թե առավելություն դառնա արտադրողների համար. գինու մասնագետ-մեկնաբան Ջեյն Անսոնը նշել է, որ սպառողներն ավելի ու ավելի հաճախ նախընտրում են ավելի քիչ ալկոհոլ պարունակող ըմպելիքներ։

2026 թվականի բերքը վաճառքի կհանվի ոչ շուտ, քան 2028 թվականին, քանի որ շամպայնը պետք է հնեցվի առնվազն 15 ամիս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, էլ մնացածը էս ի՞նչ կապիկություն ա

Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, էլ մնացածը էս ի՞նչ կապիկություն ա Wed, 18 Nov 2026 20:36:29…

10 րոպե ago

Սերգեյ Լավրովը հեգնել է Բորիս Ջոնսոնին

Սերգեյ Լավրովը հեգնել է Բորիս Ջոնսոնին Wed, 18 Nov 2026 20:30:42 +0400 Ռուսաստանի ԱԳ նախարար…

16 րոպե ago

Ես ձեզ երաշխավորում եմ, որ էսօր պատերազմը սկսած էր լինելու, եթե ընդդիմությունը իշխանության լիներ

Ես ձեզ երաշխավորում եմ, որ էսօր պատերազմը սկսած էր լինելու, եթե ընդդիմությունը իշխանության լիներ Wed,…

17 րոպե ago

Տիկին Գալյան, դուք անիմաստ ինքնավստահություն ունեք, իրավիճակին չեք տիրապետում

Տիկին Գալյան, դուք անիմաստ ինքնավստահություն ունեք, իրավիճակին չեք տիրապետում Wed, 18 Nov 2026 20:18:39 +0400…

28 րոպե ago

Ղարաբաղը բիզնես էր, լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համար եք մրմռում եք

Ղարաբաղը բիզնես էր, լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համար եք մրմռում եք Wed,…

29 րոպե ago

Երկու փեսացուի արանքում հայտնված հարս չես, կողմնորոշվի՛ր․․․

Երկու փեսացուի արանքում հայտնված հարս չես, կողմնորոշվի՛ր․․․ Wed, 18 Nov 2026 20:15:55 +0400 ՀՀ էկոնոմիկայի…

31 րոպե ago