Դիվանագետներ, ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին և մյուս բռնապետություններին

Դիվանագետներ, ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին և մյուս բռնապետություններին

Sun, 13 Sep 2026 16:00:25 +0400


Այն փաստը, որ Ադրբեջանի պաշտոնյաները կեղծում են պատմությունը և փորձում ջնջել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դարավոր ներկայությունը, ինձ չի զարմացնում։ Ես չափազանց լավ եմ ծանոթ հակահայկական պետական քաղաքականությանը, որպեսզի ամեն անգամ նորովի զարմանամ։

Սակայն իմ հարցն ուղղված է բոլոր այսպես կոչված դիվանագետներին, հատկապես՝ Արևմտյան երկրների դիվանագետներին, որոնք ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա և օգնում բռնապետական ռեժիմին արդարացնել ագրեսիվ պատերազմն ու էթնիկ զտումները. ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին և մյուս բռնապետություններին։ Ի՞նչ եք ասում նրանց։ Որ կարելի է պատերազմ սանձազերծել, մի ամբողջ տարածաշրջանի բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել, իսկ հետո կեղծել ակնհայտ փաստերը՞։

Աշխարհակարգն այսպե՞ս եք պատկերացնում։ Արժե վերադիտարկել, թե ինչու եք ընտրել դիվանագետի մասնագիտությունն առհասարակ։

Սա քաղաքական հարց չէ, սա քաղաքակրթական մասշտաբի հարց է, իսկ ձեր քաղաքականության հետևանքները հենց ձեր դեմ էլ ուղղվելու են վաղ թե ուշ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչի մասին է «հուշում» փորացավը

Ինչի մասին է «հուշում» փորացավը Mon, 14 Sep 2026 20:00:22 +0400 Ռուս վիրաբույժ Ռուսլան Դենիշեւը…

8 րոպե ago

Էժան բենզինը ընտրակաշառք էր Ալիևի կողմից

Էժան բենզինը ընտրակաշառք էր Ալիևի կողմից Mon, 14 Sep 2026 20:00:01 +0400 Latest news from…

9 րոպե ago

Արտակարգ․ Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ

Արտակարգ․ Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ Mon, 14 Sep 2026…

23 րոպե ago

Երկրի փոխնախագահին մուտքի վիզա չեն տրամադրել

Երկրի փոխնախագահին մուտքի վիզա չեն տրամադրել Mon, 14 Sep 2026 19:30:16 +0400 Իրանի փոխնախագահ, այդ…

38 րոպե ago

Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ

Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ Mon, 14 Sep 2026 19:20:18 +0400 Մարտի 6-ին ԱԱԾ շենքի ուղղությամբ «Մոլոտովի…

48 րոպե ago

1-ին քառօրյա 4 հարց. շատ վառ արտահայտվում է Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը

1-ին քառօրյա 4 հարց. շատ վառ արտահայտվում է Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը Mon, 14 Sep…

1 ժամ ago