1122 արցախցի Տավուշից հեռացել է

1122 արցախցի Տավուշից հեռացել է

Sun, 13 Sep 2026 16:15:44 +0400


«2025թ․ օգոստոսի 18-ին իր տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է․

«Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է․ նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։ 2023թ․-ին բռնագաղթված արցախցիները ինչպե՞ս են տնավորվել Տավուշի մարզում։

Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ 2023թվականի աշնանը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներից 780 ընտանիք՝ 2970 անձ բնակություն է հաստատել Տավուշում։ Տավուշի մարզային խորհրդի 2024թ․ հունիսի 24-ի նիստում քննարկվել է Արցախից բռնագաղթածներին բնակարաններով ապահովման ծարգիրը,որի վերաբերյալ զեկուցել է Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանը։

Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2025թ․ մարտի դրությամբ արցախցի ոչ մի ընտանիք Տավուշի մարզում չի օգտվել բնակարաններով ապահովման այդ ծրագրից։ Հիմնական աշխատանք, սեփական բնակարան չունեցվող արցախցի ընտանիքների մի զգալի մասը ժամանակի ընթացքում հեռացել է Տավուշից, հաստատվել Հայաստանի այլ բնակավայրերում կամ՝ արտերկրում։ Հունիսի 4-ին Տավուշի մարզպետարան տեղեկատվական հարցում եմ կատարել․ «Հունիսի 4-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում բնակվող, Արցախից բռնագաղթած ընտանիքների, բնակիչների թիվը, նրանցից քանի՞սն է պետական բնակարանային ապահովման ծրագրով Տավուշի մարզում բնակարան ձեռք բերել, ո՞ր համայնքում՝ քանի՞ ընտանիք»։

Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարին փոխարինող Ասքանազ Բաբլումյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 525 ընտանիք և 1848 անձ»: Մարզպետարանի պատասխանում անտեսված է լրագրողիս այն հարցը, թե Արցախից բռնագաղթած ընտանիքներից քանի՞սն է պետական բնակարանային ապահովման ծրագրով Տավուշի մարզում բնակարան ձեռք բերել, ո՞ր համայնքում՝ քանի՞ ընտանիք։ 2023թ․ սեպտեմբերից հետո, Տավուշում հաստատված 780 ընտանիքներից ներկայումս Տավուշի բնակավայրերում ապրում է 525 ընտանիք, 255 ընտանիք հեռացել է Տավուշի մարզից։ 2023 թվականին Տավուշի մարզում բնակություն հաստատված 2970 անձանցից, այժմ մարզում մնացել է 1848-ը, 1122 անձ հեռացել է Տավուշից»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալվել են նկարների գողերը

Ձերբակալվել են նկարների գողերը Fri, 09 Oct 2026 02:30:21 +0400 Ֆրանսիայում ձերբակալել են Կանն-սյուր-Մերի Պյեր…

5 ժամ ago

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում Fri, 09 Oct 2026 02:00:21 +0400 Սպիտակ…

6 ժամ ago

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի Fri, 09 Oct 2026 01:30:14 +0400 Մեծ Բրիտանիայում տիտղոսազուրկ…

6 ժամ ago

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ Fri, 09 Oct 2026 01:00:14 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

7 ժամ ago

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը Fri, 09 Oct 2026 00:30:55 +0400 Գրականության…

7 ժամ ago

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո»

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո» Thu, 08 Oct 2026 23:55:16…

8 ժամ ago