Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցնի

Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցնի

Sun, 13 Sep 2026 17:45:29 +0400


Հայ ծագումով ամերիկացի եղբայրները Գլենդեյլում այրվող ծերանոցից փրկել են վեց տարեցների՝ մտնելով շենք դեռևս մինչև հրշեջների ժամանումը, գրում է New York Post-ը։

20-ամյա Ալեքս Բազինյանն ու նրա 15-ամյա եղբայր Նարեկը բնակվում են Մաունթըն սթրիթում գտնվող տարեցների հաստատության մոտակայքում։ Հրդեհը սկսվել է ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտ 16:45-ին։ Երբ Ալեքսը տեսել է դուրս վազող բուժքրոջը, որը օգնության էր կանչում, հասկացել է, որ ներսում մարդիկ են մնացել։

Սկզբում Նարեկը փորձել է կրակը մարել գուլպանով, սակայն բոցն արագորեն ուժգնացել է, իսկ օգնության կանչերը՝ ավելի բարձրացել։ Այդ ժամանակ եղբայրները որոշել են մտնել այրվող շենք։

Ալեքսը նշել է, որ ներսում եղել է ութ մարդ, այդ թվում՝ երկու բուժքույր։ Նրանք փորձում էին դուրս բերել տարեց բնակիչներին, սակայն ինքնուրույն չէին կարողանում հաղթահարել տարհանումը։

«Մտնում եմ մեծ սենյակ և տեսնում եմ այս բոլոր տարեցներին հատակին, ոմանք կաթետերներով էին։ Ոմանք վիրավոր էին, ոտքերին արյուն կար։ Մենք պարզապես բոլորին հերթով դուրս էինք բերում»,- KTLA հեռուստաալիքին պատմել է Ալեքսը։

Եղբայրներին օգնության են հասել ևս երկու հարևաններ։ Արդյունքում բոլոր վեց տարեցներին հաջողվել է դուրս բերել փողոց մինչև հրշեջների ժամանումը։ Ալեքսը պատմել է, որ վերջին մարդուն դուրս բերելուց անմիջապես հետո պայթյունի ձայն է լսել։

«Նայում էի շուրջս և տեսնում, թե ինչպես է բոցը բարձրանում ու շարժվում դեպի ինձ։ Փորձում էի բոլորին հնարավորինս արագ դուրս բերել։ Ամենուր ծուխ էր, որի պատճառով գրեթե ոչինչ չէի տեսնում»,- պատմել է Նարեկը։

Գլենդեյլի հրշեջ ծառայության պետը հայտնել է, որ պայթյունի պատճառը, հավանաբար, թթվածնի բալոնն է եղել, ինչից հետո շենքի մի մասը փլուզվել է։ Հրդեհի պատճառը դեռևս քննվում է։

Հրշեջներին հաջողվել է մարել կրակը մինչև այն կհասներ հարևան տներին։ Յոթ մարդ ստացել է թեթև վնասվածքներ։

Եղբայրներն իրենց արարքը բացատրել են տեղի ունեցողին բնական արձագանքով։

«Երբ տեսնում ես, որ մարդիկ օգնության կարիք ունեն, պարզապես ուզում ես օգնել նրանց։ Մենք նույնիսկ չէինք մտածում, թե ովքեր են նրանք։ Մեզ մոտ այստեղ շատ համախմբված համայնք է»,- ասել է Ալեքսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջարկում են վճարել հրդեհների ռիսկային գոտում գտնվող ֆերմերներին

Առաջարկում են վճարել հրդեհների ռիսկային գոտում գտնվող ֆերմերներին Sun, 13 Sep 2026 18:00:08 +0400 Պարտուգալիան…

17 րոպե ago

Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» աճուրդի է հանվել

Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» աճուրդի է հանվել Sun, 13 Sep 2026 17:30:14 +0400 Արքայադուստր Դիանայի…

47 րոպե ago

Կենդանակերպի այս նշանների կյանքում փոփոխություններ են սպասվում

Կենդանակերպի այս նշանների կյանքում փոփոխություններ են սպասվում Sun, 13 Sep 2026 17:15:17 +0400 Մոտ ապագայում…

1 ժամ ago

Սեպտեմբերի 14-20 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահույթ ապահովելու

Սեպտեմբերի 14-20 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահույթ ապահովելու Sun, 13 Sep 2026 17:00:31…

1 ժամ ago

Տեսեք Երևանի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկի օրինակը

Տեսեք Երևանի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկի օրինակը Sun, 13 Sep 2026 16:45:49 +0400…

2 ժամ ago

Ադրբեջանի հաջորդ պահանջն է լինելու՝ Հայաստանը պետքց է բանшկ չունենա. Սաղաթելյան

Ադրբեջանի հաջորդ պահանջն է լինելու՝ Հայաստանը պետքց է բանшկ չունենա. Սաղաթելյան Sun, 13 Sep 2026…

2 ժամ ago