Հռոմի պապը աշխարհին կոչ է արել աղոթել խաղաղության համար

Հռոմի պապը աշխարհին կոչ է արել աղոթել խաղաղության համար

Sun, 13 Sep 2026 21:30:00 +0400


Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել նոր ջանքեր գործադրել խաղաղություն հաստատելու համար՝ հիշելով 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերին։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը այս հայտարարությունն արել է կիրակի օրը՝ ողբերգության 25-րդ տարելիցից երկու օր անց, հաղորդում է Associated Press-ը։

Ավանդական կիրակնօրյա «Հրեշտակ Տեառն» աղոթքից հետո Սուրբ Պետրոսի հրապարակին նայող իր աշխատասենյակի պատուհանից անգլերենով ելույթ ունենալով՝ Լևոն XIV-ը նշել է, որ սեպտեմբերի 11-ին լրացել է ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների 25 տարին։

«Ես կրկին իմ աղոթքներն եմ հղում նրանց համար, ովքեր զոհվել են, և նրանց համար, ովքեր շարունակում են կրել այդ ողբերգական օրվա վերքերը»,— ասել է պոնտիֆիկոսը։

Նա կոչ է արել հավատացյալներին աղոթել խաղաղության համար՝ աշխարհում բազմաթիվ զինված հակամարտությունների և բռնության դրսևորումների ֆոնին։

«Այն ժամանակ, երբ հակամարտություններն ու բռնությունն անդրադառնում են մեր այսքան շատ եղբայրների ու քույրերի, ես կոչ եմ անում բոլորին աղոթել, որպեսզի Տերը աշխարհին խաղաղություն պարգևի ,— հայտարարել է Լևոն XIV-ը։

Այնուհետև, անցնելով իտալերենին, պապը հավելել է. «25 տարի առաջվա ողբերգական իրադարձությունների հիշատակը մեզ մղում է կրկին վերահաստատելու մեր նվիրվածությունը խաղաղությանը՝ առաջին հերթին աղոթքի միջոցով»։

Լևոն XIV-ի համար այս օրը նաև անձնական նշանակություն ունի։ Չիկագոյից սերող Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը, որը դարձել է պատմության մեջ ԱՄՆ-ից առաջին Հռոմի պապը, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին գտնվում էր Հռոմում, որտեղ անցկացվում էր իր ավգուստինյան միաբանության մեծ ժողովը։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր միաբանության ամերիկյան պրովինցիան։ Երեք օր անց՝ իր ծննդյան օրը, Պրևոստն ընտրվեց ավգուստինյանների գլխավոր առաջնորդ։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է երկու անընդմեջ ժամկետ՝ մինչև 2012 թվականը։

Կիրակի օրը Վատիկանի լրատվամիջոցները նաև հիշեցրել են Պրևոստի՝ որպես գլխավոր առաջնորդի իր առաջին քարոզի մասին, որը նա արտասանել էր 2001 թվականի սեպտեմբերի 21-ին։ Այն ժամանակ ապագա պապն ասում էր, որ աշխարհը չի կարող մոռանալ սեպտեմբերի 11-ի ողբերգությունը՝ բռնության տարածումը կապելով սոցիալական խնդիրների, ծայրահեղ աղքատության և անարդարության հետ։

«Ատելությունն ու բռնությունը կշարունակեն աճել այնքան ժամանակ, քանի դեռ այսքան շատ մարդիկ հարկադրված են ապրել ծայրահեղ աղքատության մեջ և ենթարկվել անարդարության բազմաթիվ ձևերի»,— ասել էր նա այն ժամանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների ու ռեպրեսիաների լեզվով

Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների ու ռեպրեսիաների լեզվով Wed, 04 Nov 2026 12:39:48 +0400 Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների…

10 րոպե ago

Ով է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Ով է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Wed, 04 Nov 2026 12:31:24 +0400 Փաշինյանի որոշմամբ մանկավարժական…

19 րոպե ago

Ադրբեջանը կտրուկ նվազեցնում է Նախիջևանի ֆինանսավորումը

Ադրբեջանը կտրուկ նվազեցնում է Նախիջևանի ֆինանսավորումը Wed, 04 Nov 2026 12:30:22 +0400 2027 թվականին Նախիջևանին…

20 րոպե ago

Որն է եղել Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հնարավոր պատճառը

Որն է եղել Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հնարավոր պատճառը Wed, 04 Nov 2026…

22 րոպե ago

Բարձր ծափեր` Սամվել Կարապետյանի համար, նա տնից դուրս է եկել

Բարձր ծափեր` Սամվել Կարապետյանի համար, նա տնից դուրս է եկել Wed, 04 Nov 2026 12:19:38…

31 րոպե ago

Սա փորձ է հերթական անգամ կատարել Ալիևի պահանջը. Ենգոյան

Սա փորձ է հերթական անգամ կատարել Ալիևի պահանջը. Ենգոյան Wed, 04 Nov 2026 12:18:03 +0400…

32 րոպե ago