«Դուք չնշեցիք Ադրբեջանի ագրեսիայի մասին»․ ԱԺ-ում Վարդանովը դիմեց Ռուբինյանին

«Դուք չնշեցիք Ադրբեջանի ագրեսիայի մասին»․ ԱԺ-ում Վարդանովը դիմեց Ռուբինյանին

Mon, 14 Sep 2026 10:46:17 +0400


Ազգային ժողովում մեկնարկել է 9-րդ գումարման երկրորդ նստաշրջանը։ Նիստի մեկնարկը տրվել է Հայաստանի Հանրապետության օրհներգի կենդանի կատարմամբ, որից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հերթական քառօրյա նիստերի օրակարգը։

Նիստի ընթացքում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակը։

Առաջարկը հնչեցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։ Նա ընդգծել է, որ նիստի մեկնարկին ԱԺ նախագահը չի անդրադարձել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի տարելիցին։

«Պարոն Ռուբինյան, քանի որ դուք չնշեցիք Ադրբեջանի կողմից մեր պետության դեմ 4 տարի առաջ տեղի ունեցած ագրեսիայի մասին, որի ընթացքում հարյուրավոր մեր քաջորդիներ կյանքի ու մահվան կռիվ էին մղում առաջնագծում, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը», — հայտարարել է Վարդանովը։

Պատգամավորի առաջարկից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհվածների հիշատակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԺ նիստին Ալխաս Ղազարյանը նամակագրությամբ է զբաղված

ԱԺ նիստին Ալխաս Ղազարյանը նամակագրությամբ է զբաղված Mon, 14 Sep 2026 12:51:49 +0400 Latest news…

6 րոպե ago

Քոչարյանների տեսակցությունների հարցը՝ նոր մանրամասներով․ ի՞նչ սահմանափակումներ են գործում

Քոչարյանների տեսակցությունների հարցը՝ նոր մանրամասներով․ ի՞նչ սահմանափակումներ են գործում Mon, 14 Sep 2026 12:49:36 +0400…

9 րոպե ago

Որքան արժեն Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերը

Որքան արժեն Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերը Mon, 14 Sep 2026 12:45:45 +0400 Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին,…

12 րոպե ago

«Ո՞վ եք դուք, որ ասում եք՝ Արցախը ձեր հայրենիքը չէ»

«Ո՞վ եք դուք, որ ասում եք՝ Արցախը ձեր հայրենիքը չէ» Mon, 14 Sep 2026 12:45:15…

13 րոպե ago

Ռուբինյանը անջատեց ընդդիմադիր պատգամավորի խոսափողը

Ռուբինյանը անջատեց ընդդիմադիր պատգամավորի խոսափողը Mon, 14 Sep 2026 12:39:24 +0400 Latest news from Secure…

19 րոպե ago

Ալիևի քաղաքական թելադրանքի հոտն է գալիս

Ալիևի քաղաքական թելադրանքի հոտն է գալիս Mon, 14 Sep 2026 12:34:08 +0400 Latest news from…

24 րոպե ago