«Դուք չնշեցիք Ադրբեջանի ագրեսիայի մասին»․ ԱԺ-ում Վարդանովը դիմեց Ռուբինյանին

«Դուք չնշեցիք Ադրբեջանի ագրեսիայի մասին»․ ԱԺ-ում Վարդանովը դիմեց Ռուբինյանին

Mon, 14 Sep 2026 10:46:17 +0400


Ազգային ժողովում մեկնարկել է 9-րդ գումարման երկրորդ նստաշրջանը։ Նիստի մեկնարկը տրվել է Հայաստանի Հանրապետության օրհներգի կենդանի կատարմամբ, որից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հերթական քառօրյա նիստերի օրակարգը։

Նիստի ընթացքում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակը։

Առաջարկը հնչեցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։ Նա ընդգծել է, որ նիստի մեկնարկին ԱԺ նախագահը չի անդրադարձել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի տարելիցին։

«Պարոն Ռուբինյան, քանի որ դուք չնշեցիք Ադրբեջանի կողմից մեր պետության դեմ 4 տարի առաջ տեղի ունեցած ագրեսիայի մասին, որի ընթացքում հարյուրավոր մեր քաջորդիներ կյանքի ու մահվան կռիվ էին մղում առաջնագծում, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը», — հայտարարել է Վարդանովը։

Պատգամավորի առաջարկից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհվածների հիշատակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատրաստ են հակահարվածների

Պատրաստ են հակահարվածների Mon, 02 Nov 2026 19:30:27 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ եւ ԶՈՒ Գերագույն…

2 րոպե ago

Ինչու են Անդրանիկի նկարը մշակույթի պալատի վրա փակցրել

Ինչու են Անդրանիկի նկարը մշակույթի պալատի վրա փակցրել Mon, 02 Nov 2026 19:15:36 +0400 Օրեր…

17 րոպե ago

Մոսկվա- Բաքու «զբոսանավով ճամփորդության» նախագիծ

Մոսկվա- Բաքու «զբոսանավով ճամփորդության» նախագիծ Mon, 02 Nov 2026 19:00:58 +0400 Առաջիկա տարիներին Մոսկվայից Բաքու…

31 րոպե ago

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Mon, 02 Nov 2026 18:59:19 +0400 Դեռ 7…

33 րոպե ago

Ավագ դպրոցի 4 դասագիրք չի տպագրվել

Ավագ դպրոցի 4 դասագիրք չի տպագրվել Mon, 02 Nov 2026 18:45:46 +0400 Դեռ ուսումնական տարվա…

46 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը Mon, 02 Nov…

55 րոպե ago