Ռուսաստանը կարող է հարվածել նաև մե՛զ․ Լեհաստանում մտահոգ են

Ռուսաստանը կարող է հարվածել նաև մե՛զ․ Լեհաստանում մտահոգ են

Mon, 14 Sep 2026 14:30:34 +0400


Առաջիկա շաբաթներին և ամիսներին Ռուսաստանը կանցկացնի շատ ինտենսիվ գործողություններ, որոնք կարող են ազդել նաև Լեհաստանի տարածքի վրա, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կառավարական անվտանգության կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ներքին գործերի և վարչակազմի, ազգային պաշտպանության նախարարների և զինված ուժերի տարբեր ճյուղերի հրամանատարների մասնակցությամբ ճեպազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կողմից Լեհաստանի մոտակայքում երեկ գիշեր և այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակումներից հետո։

Տուսկը նշել է, որ «ռուսական գործողությունների սրացումը դառնում է իրականություն, և դրա օրինակները մեր սահմանի մոտ ավելի ու ավելի հաճախ են դառնում»։ Սահմանային անցակետերը կաթվածահար անելու փորձը առաջին նման միջադեպը չէ, նշել է վարչապետը։

«Մենք պետք է հասկանանք, որ այսօրվանից մենք ստիպված կլինենք գործել շատ ավելի վճռականորեն։ Մենք գիտենք և կարող ենք ակնկալել, որ առաջիկա շաբաթներն ու ամիսները կլինեն շատ ինտենսիվ ռուսական գործունեության ժամանակաշրջան։ Դժբախտաբար, մենք չենք կարող բացառել, որ այս սրացումը չի ազդի նաև մեր տարածքի վրա», – հայտարարել է վարչապետը։

«Հուսով եմ, որ վատագույն սցենարը չի իրականանա։ Ցավոք, այսօրվա իրադարձությունները հաստատում են այն տեղեկատվությունը, որը մենք ստանում ենք ամիսներ շարունակ. հնարավոր են նույնիսկ ավելի վատ սցենարներ», – հավելել է նա։

Տուսկը նաև ընդգծել է տվյալների ստուգման կարևորությունը: «Ես կխնդրեմ տեղեկատվություն իշխանություններից, որպեսզի կարողանանք իրական ժամանակում ստուգել բոլոր ստացված տեղեկությունները, հատկապես գիշերային արտակարգ իրավիճակներում», – հավելել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը Sun, 01 Nov 2026 13:30:33…

8 րոպե ago

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է Sun, 01…

23 րոպե ago

Այսօր Գարեգին Բ Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

Այսօր Գարեգին Բ Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Sun, 01 Nov 2026 13:00:41 +0400…

38 րոպե ago

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ Sun, 01 Nov 2026…

55 րոպե ago

Զոհված զինծառայողը Սևանից էր

Զոհված զինծառայողը Սևանից էր Sun, 01 Nov 2026 12:28:22 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ զոհված զինծառայողը…

1 ժամ ago

Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ

Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ Sun, 01 Nov 2026 12:15:11 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը…

1 ժամ ago