Նոր սկանդալային ձերբակալություն, այդ թվում՝ փաստաբանի են «տարել»
Mon, 14 Sep 2026 16:41:31 +0400
Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Վերջիններս ձերբակալվել են: Մենք չկարողացանք պարզել, թե որ պաշտոնյաներին է մեղադրանք առաջադրվել, սակայն մեր տեղեկություններով՝ փաստաբանը, որի մասին հայտնում են կոմիտեից, Էդգար Հակոբյանն է։