Փառատոններ, քեֆ-ուրախություններ հենց սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման օրը

Փառատոններ, քեֆ-ուրախություններ հենց սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման օրը

Mon, 14 Sep 2026 17:45:11 +0400


Սեպտեմբերի 19-ին Արցախի բռնի տեղահանության օրը, երբ հարյուրավոր մարդիկ զոհվեցին, Հայաստանում փառատոնների, մշակութային միջոցառումների և համերգների օր է հայտարարվել: Փաշինյանական ռեժիմը ոչ միայն կտոր-կտոր տարածքներ է հանձնում Ադրբեջանին, Տիգրանաշենը Քյարքի անվանում, և Արցախի էջը փակված համարում, այլև անարգում ու ծաղրում է մարդկանց վիշտը: Ադրբեջանական իշխանության հետ միացած՝ հայ մարդկանց անարգանքի են ենթարկում: Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 19-ը Հայաստանում բավական հագեցած միջոցառումների օր է՝ ուրախ-զվարթ միջոցառումներ, ուտել-խմելուն առնչվող փառատոններ։ Այդ օրը տարբեր մարզերում և Երևանում նախատեսված են ինչպես ավանդական փառատոններ, այնպես էլ համերգներ, թատերական ներկայացումներ և մշակութային ծրագրեր։

Գաթայի փառատոն՝ Խաչիկում

Օրվա գլխավոր ավանդական փառատոններից մեկը Գաթայի փառատոնն է, որը սեպտեմբերի 19-ին կանցկացվի Վայոց ձորի Խաչիկ գյուղում։ Փառատոնը նվիրված է հայկական ավանդական գաթային և գյուղական մշակույթին։ Փառատոնի պատասխանատուներից մեզ ասացին, որ Արենիի համայնքապետարանն է փառատոնի կազմակերպիչը: Փառատոնի ընթացքում նախատեսվում են գաթայի պատրաստման և թխման ցուցադրություններ, տեղական արտադրանքի ու ձեռագործ աշխատանքների ներկայացում, ազգային երաժշտություն և պարեր։ Ավանդաբար փառատոնի ամենասպասված հատվածներից մեկը մեծ գաթայի պատրաստումն ու հյուրերի հետ դրա համտեսն է։ Փառատոնի էջում նշված է, որ Խաչիկի փառատոնը նաև հնարավորություն է այցելելու Վայոց ձորի բարձրադիր գյուղ, ծանոթանալու տեղի ավանդույթներին և համտեսելու տեղական արտադրանքը։ Այս ամենի կլիներ նորմալ, նույնիսկ` ողջունելի, եթե չլիներ սեպտեմբերի 19-ին:

«Բերքի տոն 2026»՝ Ձորաղբյուրում

Սեպտեմբերի 19-ին Ձորաղբյուրում կանցկացվի նաև «Բերքի տոն» փառատոնը։ Այն 2026 թվականին անցկացվում է արդեն 13-րդ անգամ։ Փառատոնի կենտրոնում հայկական գյուղական կյանքն ու ավանդույթներն են։ Այցելուներին սպասվում են տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, համտեսներ, ավանդական և մշակութային ծրագիր, ինչպես նաև ընտանեկան ժամանց։ Միջոցառումը կանցկացվի Կանաչ Ուսուցման Կենտրոնում՝ Բանակի փողոց 18 հասցեում, և նախատեսված է 11:00-ից մինչև 23:00-ը։ Մուտքն անվճար է։ Փառատոնից ներկայացուցչին «Հրապարակը» հարց ուղղեց` ինչո՞ւ հենց սեպտեմբերի 19-ին, և ո՞վ է փառատոնի կազմակերպիչը, սակայն ներկայացուցիչը լսելով մեր հարցերը, արագ ասաց, որ իրավասու չէ պատասխանել մեր հարցերին:

Ազգային ծիսական փառատոն՝ Զառ գյուղում

Սեպտեմբերի 19-ին Կոտայքի մարզի Զառ գյուղում նախատեսված է ևս մեկ մշակութային միջոցառում՝ Ազգային ծեսերի փառատոնը։ 2026 թվականի փառատոնի թեման հայկական հարսանեկան ծեսերն են։ Ծրագիրը նախատեսում է ավանդական երգի ու պարի ուսուցման հատվածներ, արհեստների վարպետության դասեր, երեխաների խաղեր և ամբողջական ծիսական ներկայացում, որին այցելուները կարող են ոչ միայն հետևել, այլև մասնակցել։ Նախատեսված է նաև կենդանի երաժշտության համերգ: Սեպտեմբերի 19-ին Երևանում նույնպես մի շարք միջոցառումներ են նախատեսված։ Օրինակ․ Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում նախատեսված է Խորեն Լևոնյանի «Կինո ու մի քիչ ավելին» ծրագիրը։ Միջոցառման տոմսերի արժեքը նշված է 25,000 դրամ։ Մենք տեղեկացանք, որ համերգային ծրագիր է նախատեսված նաև «Սիզնսի» այգում: Մեզ նաև տեղեկացրել էին, որ Ապարանում էլ ազգային պարերի հետ կապված միջոցառում է նախատեսված:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դաժան որոշում․ կալանավորին կգնդակահարեն ուղիղ եթերում, Թրամփը դեմ չէ

Դաժան որոշում․ կալանավորին կգնդակահարեն ուղիղ եթերում, Թրամփը դեմ չէ Fri, 09 Oct 2026 10:00:11 +0400…

3 րոպե ago

Ռուսական հարվածների պատճառով Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել

Ռուսական հարվածների պատճառով Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Fri, 09 Oct 2026 10:00:04 +0400 Երեկ…

3 րոպե ago

«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու

«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու Fri,…

17 րոպե ago

Մոսկվայի երկինքն ապահով չէ․ ի՞նչ է հայտնի Երևանից թռչող ինքնաթիռի մասին

Մոսկվայի երկինքն ապահով չէ․ ի՞նչ է հայտնի Երևանից թռչող ինքնաթիռի մասին Fri, 09 Oct 2026…

33 րոպե ago

ՄՈՄԸ ԿԱ։ ԱՊԱՑՈՒՅՑԸ՝ ՉԿԱ. (Ինչպես «մոմ բռնողը» դարձավ ականատես, քննիչ ու դատավոր)

Մի բան ասեմ, որպեսզի հանկարծ այս գրածս չընկալվի որպես կաթողիկոսին պաշտպանելու փորձ։ Ես կաթողիկոսին քննադատել…

42 րոպե ago

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի Fri, 09 Oct 2026 09:15:23 +0400…

48 րոպե ago