Մտադիր են փոխել բանակցային օրակարգը
Mon, 14 Sep 2026 18:00:43 +0400
Միացյալ Նահանգները ցանկանում է փոխել Իրանի հետ բանակցային օրակարգը եւ վերադառնալ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի քննարկմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Համաձայն հաղորդման, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները Ծոցի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնավոր շփումներում ասել են, որ Վաշինգտոնը կուզենար փոխել ապագա ցանկացած բանակցության օրակարգը՝ առաջնահերթություն տալով Թեհրանի միջուկային ծրագրին՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման փոխարեն։
Իրենց հերթին՝ Իրանի ներկայացուցիչներն էլ ռեգիոնալ խաղացողներին հասկացրել են, որ Թեհրանը միջուկային ծրագրի քննարկումների համար բաց կլինի միայն այն դեպքում, եթե կարգավորվի Հորմուզի նեղուցի հետ կապված հարցը, ներառյալ նաեւ՝ Իրանի դեմ ԱՄՆ կողմից իրականացվող ծովային բլոկադայի վերացումով։