Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան
Mon, 14 Sep 2026 21:15:05 +0400
ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․
«Լեգենդար հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է։
Հերոսական կենսագրություն ունեցող հրամանատարը, որն իր ողջ գիտելիքներն ու փորձը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը, այսօր գերության մեջ է անցկացնում հերթական ծննդյան օրը։
Նվիրյալ ռազմական գործիչ, որին անվերապահորեն սիրում է շարքային զինվորը։ Բացառիկ կերպար, որի անունն անգամ սարսափեցնում է թշնամուն։
Պատանդառված Լևոն Մնացականյանն իր արժանապատիվ կեցվածքով անգամ Բաքվի բանտից օրինակ է ծառայում բոլորիս՝ ցույց տալով, թե ինչ է նշանակում մնալ հավատարիմ հայրենիքին, Արցախին և սեփական արժանապատվությանը։
Ազատությու՛ն Լևոն Մնացականյանին։
Ազատությու՛ն բոլոր պատանդառված հայորդիներին»։