Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը

Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը

Mon, 14 Sep 2026 22:15:59 +0400


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է․

«Մի քանի օր է՝ Արցախից տարածվող տեսանյութերն ազդում են հայ հասարակության մի մեծ հատվածի հույզերի և նյարդերի վրա։ Դրանցում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները խրախճանքների են մասնակցում, լսում ադրբեջանցի պաշտոնյաների բացահայտ կեղծ պատմությունները՝ Արցախի մշակութային և հոգևոր ժառանագության մասին։

Իհարկե, միջազգային պաշտոնյաների անտարբերությունն Արցախի հայկական պատմության, մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ անընդունելի է։ Անընդունելի է նաև նրանց լռությունը, երբ խեղաթյուրվում են պատմական փաստերը, իսկ Արցախում համակարգված կերպով վերացվում է հայկական հետքը։

Բայց ի՞նչ ենք ակնկալում նրանցից այսօր, երբ այդ պաշտոնյաների երկրներն ու ղեկավարները գործնականում ոչ մի քայլ չարեցին այն ժամանակ, երբ Արցախը շրջափակված էր, չկանխեցին էթնիկ զտումը և այսօր էլ գործուն ջանքեր չեն գործադրում Բաքվում ապօրինաբար պահվող հայերի վերադարձի ուղղությամբ։
Ուստի պետք է պահանջներն ու սպասելիքները ճիշտ հասցեագրել։

Հայոց պատմությունը խմբագրելու և Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն այսօր ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։

Վերջինս իր ժողովրդի պատմությունն է վերաշարադրում այնպես, ինչպես իրեն է հարմար, իսկ առաջինը ոչ միայն չի հակադարձում այդ կեղծիքին, այլև դրան ենթարկվելով՝ վերաձևակերպում է սեփական քաղաքական օրակարգը։
Իսկ Արցախի մշակութային և հոգևոր կոթողները, իհարկե, հայկական են։ Այլ հարց է, որ օրվա իշխանությունները վախենում են բարձրաձայնել անջնջելի իրականությունը մեր պատմական հայրենիքի վերաբերյալ:

Հ.Գ. Նկարը՝ Գանձասարում, 2021թ.»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Ով է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Wed, 04 Nov 2026 12:31:24 +0400 Փաշինյանի որոշմամբ մանկավարժական…

46 seconds ago

Ադրբեջանը կտրուկ նվազեցնում է Նախիջևանի ֆինանսավորումը

Ադրբեջանը կտրուկ նվազեցնում է Նախիջևանի ֆինանսավորումը Wed, 04 Nov 2026 12:30:22 +0400 2027 թվականին Նախիջևանին…

2 րոպե ago

Սա փորձ է հերթական անգամ կատարել Ալիևի պահանջը. Ենգոյան

Սա փորձ է հերթական անգամ կատարել Ալիևի պահանջը. Ենգոյան Wed, 04 Nov 2026 12:18:03 +0400…

14 րոպե ago

«Հրապարակ». Պետությունը հրաժարվում է իր հիվանդ քաղաքացուն տեր կանգնելուց

«Հրապարակ». Պետությունը հրաժարվում է իր հիվանդ քաղաքացուն տեր կանգնելուց Wed, 04 Nov 2026 12:15:56 +0400…

16 րոպե ago

Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար

Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Wed, 04 Nov 2026 12:07:24 +0400…

25 րոպե ago

Բայց ինչ կար, որ ինչ էլ տանեն

Բայց ինչ կար, որ ինչ էլ տանեն Wed, 04 Nov 2026 12:01:43 +0400 «Ուժեղ Հայաստան»…

30 րոպե ago