«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա

Tue, 15 Sep 2026 08:00:46 +0400


Մեր տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանն իր սանիկին՝ Լիպարիտ Մարգարյանին, առաջիկա օրերին նշանակելու է Չարենցավանի էլցանցի տնօրեն: Նա Արզական համայնքի վարչական ղեկավարն է եղել, հիմա պատրաստվում է ավելի «յուղոտ» պաշտոնի՝ բարձր աշխատավարձով: Լիպարիտ Մարգարյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Դուք Ռոմանոս Պետրոսյանի սանիկն եք եւ շուտով ղեկավարելու եք Չարենցավանի էլեկտրացանցը։ «Նման խոսակցություն կա, բայց դա ի՞նչ կապ ունի սանիկ լինելու հետ»: Բայց Ռոմանոս Պետրոսյանի սանի՞կն եք։ «Սանիկն եմ, չեմ ժխտում, ընենց չի, որ Ռոմանոս Պետրոսյանի սանիկն եմ, պետք ա նոր աշխատանք ունենամ: Ես 9 տարի եղել եմ Արզական համայնքի վարչական ղեկավարը»: 9 տարվա մեջ երեւի հասցրել եք համայնք ղեկավարելու փորձ ձեռք բերել, իսկ էլեկտրացանց ղեկավարելու ունակություններ ունե՞ք։ «Դե՛ հա, ունենք»: Նշենք, որ Չարենցավանի էլեկտրացանցի տնօրենը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Մարտիկ Մանասյանն էր, որին Ռոմանոսն ազատել է աշխատանքից, որ իր սանիկին նշանակի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ Thu, 19 Nov 2026 20:01:28 +0400 Հայաստանի ժուռնալիստների միությունը…

2 րոպե ago

NSA-ի կապի գաղտնի միջոցը խափանվել է

NSA-ի կապի գաղտնի միջոցը խափանվել է Thu, 19 Nov 2026 20:00:20 +0400 ԱՄՆ Ազգային անվտանգության…

3 րոպե ago

Ձյուն է տեղում

Ձյուն է տեղում Thu, 19 Nov 2026 19:55:42 +0400 Նոյեմբերի 19-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Սիսիանի,…

8 րոպե ago

Ոչինչ հավերժ չէ, և ոչ ոք անպատիժ չի մնալու. Դանիելյան

Ոչինչ հավերժ չէ, և ոչ ոք անպատիժ չի մնալու. Դանիելյան Thu, 19 Nov 2026 19:46:08…

17 րոպե ago

Զելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբ

Զելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբ Thu, 19 Nov 2026 19:39:59…

23 րոպե ago

Զապն ու Օշականցին ազատ արձակվեցին

Զապն ու Օշականցին ազատ արձակվեցին Thu, 19 Nov 2026 19:36:21 +0400 Դատարանի որոշմամբ քիչ առաջ…

27 րոպե ago