Մոսկվան արձագանքեց․ ՀՀ-ից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ ստացե՞լ են

Մոսկվան արձագանքեց․ ՀՀ-ից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ ստացե՞լ են

Tue, 15 Sep 2026 09:37:06 +0400


Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր։ Այս մասին «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ հայկական կողմից դիմումներ չենք ստացել։ Նախկինի պես ելնում ենք նրանից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարրն է»,- ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։

Գալուզինը նշել է, որ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում, սակայն դրան իրական այլընտրանք Մոսկվան առայժմ չի տեսնում։

«Շատերը լիովին արդարացիորեն հարց են տալիս՝ իսկ ո՞րն է այլընտրանքը։ Այդպիսին այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, չի նկատվում։ Անկեղծ ասած` դժվար է պատկերացնել այդ դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորների՝ թեկուզ միայն Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորության պատճառով»,- նշել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել զինվորականներին Հայաստանից, եթե նման խնդրանքով դիմի Երևանը։ Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի ինքը՝ Մոսկվան։

Հավելենք նաև, որ օրերս Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումից հետո Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության թեման ներառվել է Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բանակցությունների օրակարգում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ազգային ինքնությունը մեծածախ ապրանք չէ

Ազգային ինքնությունը մեծածախ ապրանք չէ Wed, 18 Nov 2026 18:45:32 +0400 Ավարտելով Ֆրենսիս Ֆուկույամայի՝ երկու…

15 րոպե ago

«Դու արջ «քորող» ես, դու գողի սպասարկող ես, դու կաստյում բռնող ես». Փաշինյանը հիստերիկացավ

«Դու արջ «քորող» ես, դու գողի սպասարկող ես, դու կաստյում բռնող ես». Փաշինյանը հիստերիկացավ Wed,…

19 րոպե ago

Ես` տեղում եմ, դրոշը` ևս. մարդ է գտել «Արցախը դավաճանելու» մեջ մեղադրելու

Ես` տեղում եմ, դրոշը` ևս. մարդ է գտել «Արցախը դավաճանելու» մեջ մեղադրելու Wed, 18 Nov…

27 րոպե ago

Կիբերհարձակումները դարձել են բիզնեսի հիմնական սպառնալիքը

Կիբերհարձակումները դարձել են բիզնեսի հիմնական սպառնալիքը Wed, 18 Nov 2026 18:30:06 +0400 Համաձայն իրականացված ուսումնասիրությունների,…

30 րոպե ago

Եվրոպան եկել է պարտքի հետեւից

Եվրոպան եկել է պարտքի հետեւից Wed, 18 Nov 2026 18:15:44 +0400 Եվրոպան պահանջում է վճարել…

45 րոպե ago

Անմեղսունակ-անմեղսունակ գալիս եք, ամեն անգամ մի բան ասում. Մանուկյանը՝ Փաշինյանին

Անմեղսունակ-անմեղսունակ գալիս եք, ամեն անգամ մի բան ասում. Մանուկյանը՝ Փաշինյանին Wed, 18 Nov 2026 18:08:30…

52 րոպե ago