«Հրապարակ»․ Սեպտեմբերի 19-ին Հայաստանում ուրիշ փառատոներ էլ կան՝ մենակ «գաթայինը» չի

«Հրապարակ»․ Սեպտեմբերի 19-ին Հայաստանում ուրիշ փառատոներ էլ կան՝ մենակ «գաթայինը» չի

Tue, 15 Sep 2026 10:15:34 +0400


Նիկոլ Փաշինյանի իշխանությունը` Ադրբեջանի իշխանության հետ սինխրոն, որոշել է հայ ժողովրդին ծաղրուծանակի ենթարկել: Եկեղեցու տաղավար տոներից գլխավորի՝ Սուրբ խաչի օրը հեծանվավազքի մրցույթ անցկացրին ու մայրաքաղաքն այնպես էին փակել, որ մարդիկ չէին կարողանում եկեղեցի եւ գերեզմանոց այցելել, իսկ սեպտեմբերի 19-ին` Արցախի հայաթափման օրը, երբ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, Արցախն է հայաթափվել, Հայաստանի մի քանի համայնքում իշխանությունը որոշել է փառատոներ կազմակերպել: Փաշինյանի ռեժիմը ոչ միայն անկարող է արցախցիների հիմնարար իրավունքների մասին խոսել, հայ ռազմագերիներին վերադարձնել եւ Բաքվի բռնապետի հոխորտանքներին արձագանքել, այլեւ ի զորու չէ հարգել մարդկանց վիշտը, զոհերի հիշատակը:

Գաթայի փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ փառատոնն այս տարի անցկացվելու է սեպտեմբերի 19-ին` Խաչիկ գյուղում: Էջում գրված էր. «Սեպտեմբերի 19-ին գուցե հենց քո բախտը բերի: Այս տարի Խաչիկի Գաթայի փառատոնի 10-ամյակն է, եւ հոբելյանը նշելու ենք յուրահատուկ ձեւով․ մեծ տոնական գաթայի մեջ թաքնված են լինելու 10 արծաթե մետաղադրամներ։ Եթե մետաղադրամը հայտնվի հենց քո կտորի մեջ, դու կդառնաս այս տարվա գաթայի տոնի 10 հաջողակներից մեկը: 10 հաջողակները հաջորդ տարի կվերադառնան որպես պատվավոր հյուրեր եւ կկտրեն 2027-ի մեծ գաթայի առաջին կտորը։ Սեպտեմբերի 19-ին սպասում ենք քեզ Խաչիկում: Մուտքն ազատ է: Մեկնարկը՝ 12:00-ից: Ի դեպ, Երեւանից Խաչիկ գալու համար այդ օրը գործում են բազմաթիվ տուր փաթեթներ։ Կապ հաստատեք տուրիստական ընկերությունների հետ եւ ընտրեք Ձեզ հարմար տարբերակը»:

Մեր հանրության կրթական ցենզը, անխոս, այնքան է նվազել, որ, վստահաբար, այս փառատոնը բազմամարդ կլինի, հայրենիքի հանդեպ անտարբեր խավն անպայման այս խրախճանքին կմասնակցի ու անգամ չի էլ հիշի, թե ինչ օր է սա, սակայն, վստահաբար, հանրության մեջ կան նաեւ մարդիկ, որոնց այս խայտառակությունը դուր չի եկել, եւ փառատոնի հենց ֆեյսբուքյան էջում շատերը գրել էին, որ չի կարելի այդ օրը փառատոն կազմակերպել, երգել, պարել, ուտել-խմել:

«Հրապարակի» հարցին, թե ինչու են փառատոնը հենց սեպտեմբերի 19-ին կազմակերպել եւ ում հովանավորությամբ, փառատոնի պատասխանատուն ասաց. «Փառատոնը կազմակերպում է Արենիի համայնքապետարանը։ Ինչ վերաբերում է օրվան, ապա 2014 թվականից ի վեր գաթայի փառատոնն անցկացվում է սեպտեմբերի նախավերջին շաբաթ օրը՝ հաշվի առնելով պատերազմական իրադարձությունները։ Ասեմ, որ երկու տարի շարունակ գաթայի փառատոնը չի նշվել, հիմա եթե մենք տեղափոխեինք վերջին շաբաթը, ապա կլիներ պատերազմի օրը` սեպտեմբերի 27-ը, եւ դուք կասեիք, որ պատերազմի օրն է»։ Սակայն սեպտեմբերի 19-ին հաջորդող շաբաթ օրը ոչ թե սեպտեմբերի 27-ն է, այլ՝ 26-ը, նկատեցինք մենք, եւ փառատոնը կարելի էր այդ օրը կազմակերպել, ի՞նչն է խնդիրը։ «Մենք չենք որոշել, կա ընդհանուր Փառատոների կազմակերպություն, այնտեղից տարեսկզբից տվյալներ են տալիս, թե որ փառատոնը երբ պետք է անցկացվի: Այն ի սկզբանե է որոշված: Ես հենց նոր ուսումնասիրում էի` սեպտեմբերի 19-ին Հայաստանում ուրիշ էլի փառատոներ կան, կա փառատոն Ձորաղբյուրում` Բերքի տոն, Ապարանում կա նաեւ միջոցառում` ազգային պարերի հետ կապված, ինչպես նաեւ՝ Սիզնսիի այգում: Գաթայի փառատոնն իրենից ոչ թե քեֆ-ուրախություն է ներկայացնում, այլ ավանդույթները, մշակույթը պահպանելու գործընթաց: Սահմանամերձ Խաչիկ գյուղում ենք հավաքվելու, եւ տարվա մեջ մարդիկ այդ մեկ օրն են հնարավորություն ունենալու իրենց արտադրանքը ներկայացնելու: Այսինքն` փառատոնը ոչ միայն քեֆ-ուրախության համար է, այլեւ մշակույթը, ավանդույթները պահպանելու»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հութիները սրել են իրավիճակը․ Թել Ավիվն արձագանքել է սաուդցիների խնդրանքին

Հութիները սրել են իրավիճակը․ Թել Ավիվն արձագանքել է սաուդցիների խնդրանքին Tue, 15 Sep 2026 10:30:18…

6 րոպե ago

Հայաստանի արտաքին առևտուրը նոր ռիսկերի առաջ․ ի՞նչ սպասել

Հայաստանի արտաքին առևտուրը նոր ռիսկերի առաջ․ ի՞նչ սպասել Tue, 15 Sep 2026 10:23:43 +0400 Հայաստանի…

13 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ-ն քննարկում է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը

#Ուղիղ․ ԱԺ-ն քննարկում է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը Tue, 15 Sep 2026 10:08:12 +0400 Latest news…

28 րոպե ago

Սնելն օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դեսպաններին մեղադրել է ցինիզմի մեջ

Սնելն օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դեսպաններին մեղադրել է ցինիզմի մեջ Tue, 15 Sep 2026 09:53:23…

43 րոպե ago

«Հրապարակ»․ Գեղարքունիքի 3 համայնք ՔՊ-ն զավթել է, մեկը՝ ոչ

«Հրապարակ»․ Գեղարքունիքի 3 համայնք ՔՊ-ն զավթել է, մեկը՝ ոչ Tue, 15 Sep 2026 09:45:40 +0400…

51 րոպե ago

Մոսկվան արձագանքեց․ ՀՀ-ից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ ստացե՞լ են

Մոսկվան արձագանքեց․ ՀՀ-ից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ ստացե՞լ են Tue, 15 Sep 2026 09:37:06…

60 րոպե ago