Հարցեր չե՞ն առաջանում

Հարցեր չե՞ն առաջանում

Tue, 15 Sep 2026 11:22:17 +0400


«Պաշտպանության նախարարի ուրախ-զվարթ տեսանյութերն ես նայում՝ զորամասեր, դիրքեր է գնում:
Երևի նոր են պարզել, որ այդ ամենն իրենց պարտականությունն է, այլ ոչ թե նոր բարեփոխում կամ տեխնոլոգիական լուծում»,- հայտարարել է Ժ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի՞նչ արժեք ունի կամ որքանո՞վ են անկեղծ այդ շփումները սպայակազմի, շարքային անձնակազմի, առհասարակ դիրքապահների հետ, եթե այդ նույն մարդիկ տեսնում են, գիտեն ձեր վերաբերմունքը հայրենիքի պաշտպանի, մեր նահատակների նկատմամբ:
Ձեզ թվում է, որ բանակում, զինծառայողների շրջանում հարց չի առաջանում, թե ինչու է իրենց վերադաս հրամանատարությունը, ԳՇ պետը, նախարարն անտեսում սրանից 4 տարի առաջ ՀՀ նկատմամբ ագրեսիան ու դրա հետևանքով զոհված իրենց համածառայակիցներին, հայրենակիցներին:

224 մարդ է զոհվել 2022-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով. այդ մարդիկ նահատակվել են հայրենիքը պաշտպանելիս, իսկ պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը չտեսնելու, չլսելու տալով՝ անարգում են մեր սուրբ նահատակների հիշատակը:
Իրենց ղեկավարն էլ, նույն օրը, հեծանվավազք է կազմակերպում, անհոգ դեմքով ժպտում, ուտում-խմում ու կյանքը վայելում:
Իրենց բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար, իսկ երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան: Փառք մեր նվիրյալներին, հավերժ փառք մեր նահատակներին»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բարձրաձայն ծիծաղում եմ

Բարձրաձայն ծիծաղում եմ Wed, 28 Oct 2026 14:46:34 +0400 Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է հայտնվել…

9 րոպե ago

Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա

Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա Wed, 28 Oct 2026 14:30:46 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…

25 րոպե ago

Տուգանքով միս չի արտադրվում, կողպեքով գյուղացու հոգսը չի նվազում

Տուգանքով միս չի արտադրվում, կողպեքով գյուղացու հոգսը չի նվազում Wed, 28 Oct 2026 14:15:00 +0400…

41 րոպե ago

Սարիկ Մինասյանին ստիպե՞լ են, որ ՀՀԿ-ին անդամակցի

Սարիկ Մինասյանին ստիպե՞լ են, որ ՀՀԿ-ին անդամակցի Wed, 28 Oct 2026 14:05:33 +0400 Latest news…

50 րոպե ago

Թուրքիայում ևս մեկ անձ է ձերբակալվել Ալիևին «վիրավորելու» համար

Թուրքիայում ևս մեկ անձ է ձերբակալվել Ալիևին «վիրավորելու» համար Wed, 28 Oct 2026 14:00:16 +0400…

56 րոպե ago

Ես Դավիթ Առուշանյանի փոխարեն լինեի` կվիրավորվեի

Ես Դավիթ Առուշանյանի փոխարեն լինեի` կվիրավորվեի Wed, 28 Oct 2026 13:53:17 +0400 Latest news from…

1 ժամ ago