«Հրապարակ». Մեկ ամսում կուսակցականների քանակն էականորեն աճել է

«Հրապարակ». Մեկ ամսում կուսակցականների քանակն էականորեն աճել է

Tue, 15 Sep 2026 11:45:07 +0400


Հայաստանում աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը եւ նոյեմբերի 29-ը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռեւս ընտրություններին մասնակցելու ձեւաչափի եւ թեկնածուների վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել։ Թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։

– Առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Ուժեղ Հայաստանը» մասնակցելո՞ւ է, եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով։

– Կուսակցությունը շատ շուտով հանդես կգա հայտարարությամբ, թե որտեղ ենք մասնակցում կամ որտեղ որ թեկնածուին ենք աջակցում։

– Բոլոր համայնքներում թեկնածուներ ունենալո՞ւ եք։

– Անպայման մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին, բայց հիմա վերջնականացման փուլում է գտնվում, թե որ համայնքներում ենք մասնակցելու։ Այս պահին համայնքների մասով տեղեկատվություն չեմ կարող տալ, դեռ հստակեցված չէ։

– Տեղեկություն ունեինք, որ «Ուժեղ Հայաստան»-ը համայնքներում թեկնածուներ գտնելու խնդիր ունի, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ կուսակցության մեծ թվով անդամներ քրեական հետապնդումների ենթարկվեցին, ձերբակալվեցին, եւ շատերը խուսափում են առաջադրվել։ Նման խնդիր ո՞ւնի կուսակցությունը։

– Ճիշտ նկատեցիք, որ նախորդ ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների եւ վստահված անձանց նկատմամբ մեծ արշավ էր սկսվել, եւ մասնավորապես ընտրություններից մի քանի օր առաջ հարյուրավոր մեր վստահված անձինք եւ աջակիցներ ձերբակալվել էին։ Չնայած այդ ճնշումներին, որեւիցե խնդիր, դրա հետ կապված, չունենք։ Ինչպես խորհրդարանական ընտրության, այնպես էլ ՏԻՄ ընտրության ժամանակ կուսակցությունն այն տեղերում, որտեղ որ մասնակցելու է, բավական լուրջ ներկայացվածություն է ունենալու։

– Ազգային ժողովի ընտրություններից հետո եղե՞լ են մարդիկ, որոնք հեռացել են կուսակցությունից։

– Ավելի շատ եղել են մարդիկ, ովքեր միացել են մեր կուսակցությանը։ Եթե նայում ենք հունիսի՝ կուսակցության անդամների քանակը եւ համեմատում ենք, օրինակ, օգոստոսի հետ, տեսնում ենք, որ թիվն ավելացել է, ընդ որում՝ էականորեն աճ է գրանցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել Sun, 01 Nov 2026 17:00:31 +0400 Իրանը դեռ…

15 րոպե ago

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է Sun, 01 Nov 2026 16:42:42 +0400 «Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգ «Պետականակենտրոն»…

33 րոպե ago

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռուբեն Ռուբինյանի կողմից ո'չ միջադեպից առաջ, ո'չ դրանից հետո մազերի հաշվարկ չի իրականացվել

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռուբեն Ռուբինյանի կողմից ո'չ միջադեպից առաջ, ո'չ դրանից հետո մազերի հաշվարկ…

45 րոպե ago

Հրազենային կրակ է բացել հիվանդանոցում՝ ցանկանալով սպանել դստերը

Հրազենային կրակ է բացել հիվանդանոցում՝ ցանկանալով սպանել դստերը Sun, 01 Nov 2026 16:30:20 +0400 Թուրքիայի…

45 րոպե ago

Դուք զինվոր պահել չգիտեք, որովհետև դրա գինը չգիտեք

Դուք զինվոր պահել չգիտեք, որովհետև դրա գինը չգիտեք Sun, 01 Nov 2026 16:15:36 +0400 Եվս…

1 ժամ ago

Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալե

Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալե Sun, 01 Nov 2026 16:00:27 +0400 Վրաստանի…

1 ժամ ago