«Ուժեղ Հայաստանը» պատրաստ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ

«Ուժեղ Հայաստանը» պատրաստ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ

Tue, 15 Sep 2026 12:25:50 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է ընդունել Արցախի իշխանությունների առաջարկը և մասնակցել նախատեսվող հանդիպումներին ու քննարկումներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի արցախահայության իրավունքների պաշտպանությունը և առկա սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքը։

Կարապետյանը նշել է, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները շարունակում են բախվել մի շարք դժվարությունների։ Մասնավորապես, բնակարանների թանկացման պայմաններում պետական աջակցության շրջանակում տրամադրվող գումարները շատերի համար բավարար չեն սեփական տուն ձեռք բերելու համար։ Միաժամանակ, ըստ նրա, արցախահայության շրջանում առկա է նաև գործազրկության լուրջ խնդիր։

Կուսակցության խմբակցության ղեկավարը կարևորել է նաև արցախահայության միասնական կազմակերպական և մշակութային կառույցի ստեղծումը։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մեծ կազմակերպություն, որը ոչ միայն կներկայացնի արցախահայության շահերը, այլև կնպաստի համայնքի մշակութային ինքնության պահպանմանը։

Կարապետյանի խոսքով՝ այդ նպատակով կարող է ստեղծվել մշակութային կենտրոն, որտեղ հատկապես երիտասարդ սերունդը հնարավորություն կունենա պահպանել և կիրառել հայոց լեզուն, ինչպես նաև շարունակել կապը Արցախի մշակութային ժառանգության հետ։

Նա ընդգծել է, որ արցախահայության համար գլխավոր նպատակն Արցախ վերադարձի իրավունքի իրացումն է, սակայն դրան զուգահեռ անհրաժեշտ է պահպանել համայնքի ներսում կապերն ու միասնականությունը։

Արցախի իշխանությունները 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական խորհրդակցություններ են սկսել Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ Քննարկումների նպատակն է հստակեցնել Արցախի պետական ինստիտուտների պահպանման, արցախահայության իրավունքների պաշտպանության և Արցախի իշխանությունների հետագա գործունեության վերաբերյալ քաղաքական մոտեցումները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասին

ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասին Wed, 04 Nov 2026 11:11:18 +0400 2027 թվականի պետական բյուջեի…

3 րոպե ago

-2․․․-4․ ինչ է հայտնել Սուրենյանը

-2․․․-4․ ինչ է հայտնել Սուրենյանը Wed, 04 Nov 2026 11:08:46 +0400 Latest news from Հրապարակ…

5 րոպե ago

Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասին

Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասին Wed, 04 Nov 2026 11:02:44 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ…

11 րոպե ago

Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը

Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը Wed, 04 Nov 2026 11:00:09 +0400 Թուրքական «Sondakika» լրատվամիջոցում…

14 րոպե ago

Սա երևի հատուկ առաջարկների փաթեթի մեջ է

Սա երևի հատուկ առաջարկների փաթեթի մեջ է Wed, 04 Nov 2026 10:59:06 +0400 Սամվել և…

15 րոպե ago

Փաշինյանը փորձում է խանգարել մեզ փրկելու Հայաստանը, բայց մենք հաղթելու ենք

Փաշինյանը փորձում է խանգարել մեզ փրկելու Հայաստանը, բայց մենք հաղթելու ենք Wed, 04 Nov 2026…

17 րոպե ago