Մակրոնը, Փաշինյանն ու Կոբախիձեն

Մակրոնը, Փաշինյանն ու Կոբախիձեն

Tue, 15 Sep 2026 14:15:21 +0400


Սեպտեմբերի 9-10-ը Փարիզում տեղի ունեցավ տիեզերքի զարգացման մասին ռազմավարական առաջին գագաթնաժողովը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ կազմակերպված այդ միջոցառման ժամանակ հեռացող նախագահ Մակրոնը, ինչպես Սերգեյ Մարկեդոնովն է գրում իր վերլուծականում, փորձեց տիեզերքի յուրացման ռազմավարական նպատակի գաղափարը «վաճառել» ԵՄ անդամ երկրներին։ Սակայն Փարիզի այդ գագաթնաժողովն աչքի ընկավ մի նյուանսով, որն արդեն վերաբերում է մեզ ու մեր ռեգիոնին։

Փարիզում էին Հարավային Կովկասի երկու ղեկավարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Երկուսն էլ ԵՄ-ի գործընկերներն են։ Ֆրանսիան այժմ իրեն դիրքավորում է որպես ԵՄ առաջնորդող երկիր, եւ հարավկովկասյան օրակարգը «տաք պահելը» կարծես թե նաեւ այդ դիտանկյունից է հետաքրքիր։ Հատկապես որ Թբիլիսիի եւ Երեւանի դիրքերը Բրյուսելում խիստ տարբեր են։ Հայաստանին «կարկանդակներ» են տալիս եւ խրախուսում՝ ռուսական ազդեցության թոթափման իր արտաքին քաղաքական գծի համար։ Վրաստանին «մտրակում են» ամբողջ ուժով՝ ռուսամետության շրջագիծ վերադառնալու համար, եւ փորձում հետ պահել այդ ուղուց։ Այս տրամաբանությամբ՝ Հայաստանի հանդեպ վերաբերմունքն ընդգծված սիրալիր էր՝ Վրաստանի համեմատությամբ։ Փարիզը, ըստ ամենայնի, ցուցաբերում է յուրահատուկ ճկունություն՝ կովկասյան երկու երկրների առաջնորդներին նույն միջոցառման շրջանակում միաժամանակ «տեսադաշտ դուրս բերելով», բայց՝ տարբեր դերակատարումներով։ Եթե Հայաստանը Եվրոպայի համար այժմ ընկալվում է որպես ռազմավարական գործընկեր, ապա Վրաստանի դեպքում պարզապես ուզում են ասել, որ դեռ չեն ցանկանում խզել բոլոր կապերը, սակայն նաեւ 2024 թվականի պառլամենտական ընտրությունները չեն մոռանում։ Մեծ հաշվով՝ եվրոպական արտաքին քաղաքական-դիվանագիտական ընդհանուր տրամաբանության մեջ է այս ամենը կատարվում։ Ու Փարիզն ուզում է ասել, որ ինքն է «այդ տրամաբանության եղանակ ստեղծողը» եւ Հարավային Կովկասի երկրների գծով «ասողը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բոլսոնարոն իր ընտանիքով փախել է ԱՄՆ․ այնտեղից կառաջնորդի ընդդիմությանը

Բոլսոնարոն իր ընտանիքով փախել է ԱՄՆ․ այնտեղից կառաջնորդի ընդդիմությանը Thu, 29 Oct 2026 10:00:55 +0400…

12 րոպե ago

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Thu, 29 Oct 2026 09:57:26 +0400…

15 րոպե ago

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր Thu, 29 Oct 2026 09:52:06 +0400…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Ծեծել են, պահել են մութ տեղում, հասցրել են ինքնասպանության

«Հրապարակ»․ Ծեծել են, պահել են մութ տեղում, հասցրել են ինքնասպանության Thu, 29 Oct 2026 09:45:22…

27 րոպե ago

Իսրայելն ու ԱՄՆ-ն կվերսկսեն Իրանի դեմ հարձակումները

Իսրայելն ու ԱՄՆ-ն կվերսկսեն Իրանի դեմ հարձակումները Thu, 29 Oct 2026 09:30:02 +0400 ԱՄՆ-ն և…

43 րոպե ago

«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»

«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը» Thu, 29 Oct 2026 09:15:01 +0400 2018-ից հետո Նիկոլ…

58 րոպե ago