Ի՞նչ իմաստ ունի նիստեր անել` եթե ԱԺ-ում երկու երրորդ չունենք

Ի՞նչ իմաստ ունի նիստեր անել` եթե ԱԺ-ում երկու երրորդ չունենք

Tue, 15 Sep 2026 20:15:17 +0400


Աշխատո՞ւմ է արդյոք Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, երբ է ավարտելու իր աշխատանքները, վերջին անգամ երբ է նիստ արել եւ երբ են նոր Սահմանադրության նախագիծը ներկայացնելու հանրությանը: Զրուցել ենք խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ։

– Վերջին անգամ ե՞րբ է տեղի ունեցել խորհրդի նիստ։

– Վերջին անգամ տարեսկզբին է նիստ տեղի ունեցել` մարտ-ապրիլ ամիսներին, արդեն չեմ էլ հիշում հստակ։

– Առաջիկայում նիստեր նախատեսվո՞ւմ են։

-Ես վստահ չեմ, որ դրա իմաստը կա։ Ո՞րն է իմաստը անելու մի բան, որը ակնհայտորեն խորհրդարանում երկու երրորդի աջակցություն չունի։ Այդ պատճառով ոչ ոք չունի մոտիվացիա դրա վրա ժամանակ ծախսելու։ Դուք ժամանակ կծախսե՞ք մի պրոցեսի վրա, որի վերջը գիտեք, որ անհաջող է։

– Քաղպայմանագիրը հույս ուներ ու նաեւ այդ մասով հայտարարություններ եղան, որ ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներին կարող են համոզել կամ այլ ճանապարհներ կգտնեն, որ Սահմանադրական փոփոխություններն անցկացնեն։ Այդ հույսերը չարդարացա՞ն։

– Երբ որ դա հնարավոր լինի, երբ դա իրատեսական լինի ու Ազգային ժողովում ինչ որ բան փոխվի, այդ ժամանակ իմաստ ունի քննարկելու։ Այսօր որպես կազմակերպության ղեկավար, այդ կազմակերպության ռեսուրսները ես հիմա նախընտրում եմ ծախսել, օրինակ, պարեկային ոստիկանության հետ կապված ինչ որ կառուցակարգերի բարեփոխման վրա, քան թե Սահմանադրության։ Իհարկե, Սահմանադրությունը շատ ավելի կարեւոր է, բայց այն տեղից չի շարժվելու, հիմա դրա վրա ռեսուրս ծախսենք ինչի՞ համար։

– Եթե ամեն դեպքում լինեն ձեր նշած պայմանները, որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հանձնաժողովին վերջնական նախագիծ ներկայացնելու համար։

– Սահմանադրության նախագիծը շատ լուրջ բան է, այն հնարավոր չէ գրել այն ձեւով, ինչպես ժամանակին Հրայր Թովմասյանն էր գրում, որովհետեւ դա պետք է ներառականություն ապահովի՝ դա զուտ տեխնիկական գործ չէ, դա զուտ իրավաբանների անելիք չէ, դա գործ է, որը պետք է առավելագույն հանրային ներգրավվածություն ապահովի ու բոլոր կարգավորումների հետ կապված պատշաճ հանրային քննարկումներ պետք է ապահովվի, որը շատ դանդաղեցնում է պրոցեսը ցանկացած այլ պրոցեսի համեմատ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի` 2024թ-ի մայիսի 24-ի N 485-Ա որոշման համաձայն մինչև 2026 թվականի հունիսի 30-ը պետք է հաստատվի հանձնաժողովի կողմից մշակված նոր Սահմանադրության հայեցակարգի նախագիծը և ներկայացվի այն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, իսկ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է հաստատվի հանձնաժողովի կողմից մշակված նոր Սահմանադրության նախագիծը և ներկայացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան Fri, 09 Oct 2026 23:50:00 +0400 «Կայացավ…

8 ժամ ago

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում Fri, 09 Oct 2026 23:45:41 +0400…

8 ժամ ago

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին Fri, 09 Oct 2026 23:30:30 +0400 ԱՄՆ…

8 ժամ ago

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից Fri, 09 Oct 2026 23:19:23 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը…

8 ժամ ago

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում Fri, 09 Oct 2026 23:15:27 +0400 «Հայաստանի էլեկտրական…

8 ժամ ago

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ Fri, 09 Oct 2026 23:00:08 +0400 Սպիտակուցները վերահսկում են…

8 ժամ ago