Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

Tue, 15 Sep 2026 20:31:07 +0400


Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները՝ որոնման և բեռնման հնարավորությամբ։

«Մասնավորապես՝
-Արարատի մարզի Արտաշատ,
-Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր,
-Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս,
-Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո,
-Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան,
-Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ,
-Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի,
-Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք,
-Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան
-Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները elections.mia.gov.am հարթակում և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում (elections.am):

Ընտրացուցակները պարունակում են՝ ընտրողի անհատական տվյալներ, հաշվառման հասցե, քվեարկության օր, քվեարկության ժամանակ, ընտրողի ընտրական տեղամասի համար, տեղամասային կենտրոնի հասցե:

Ուշադրություն․ եթե Ձեր անունը չեք գտել ընտրողների նախնական ցուցակներում, ապա սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 14:00-ն, կարող եք մոտենալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ և ներկայացնել դիմում վերջնական ցուցակներում ընդգրկվելու համար, իսկ հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 25-ի ժամը 20:00-ն՝ քվեարկության օրվա ավարտը, համապատասխան տեղեկանք ստանալու համար կարող եք մոտենալ տարածքային գրասենյակ, որպեսզի ընդգրկվեք քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում։

Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։

Համաձայն «ՀՀ ընտրական օրենսգրքում» հուլիսի 3-ին կատարված փոփոխությունների և լրացումների՝

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչքան է կազմել Ադրբեջանից Հայաստան արտահանումը՝ գումարային արտահայտությամբ

Ինչքան է կազմել Ադրբեջանից Հայաստան արտահանումը՝ գումարային արտահայտությամբ Tue, 15 Sep 2026 21:30:17 +0400 Ադրբեջանից…

4 րոպե ago

Մեր ժողովրդին ստորացնում է թշնամին, հիմարի տեղ է դնում սեփական իշխանությունը

Մեր ժողովրդին ստորացնում է թշնամին, հիմարի տեղ է դնում սեփական իշխանությունը Tue, 15 Sep 2026…

19 րոպե ago

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Tue, 15 Sep 2026 21:02:44 +0400 Քրեական ոստիկանության…

32 րոպե ago

Ինչպես դժգոհ լրագրողը նոր լրատվական ուղղություն հիմնեց

Ինչպես դժգոհ լրագրողը նոր լրատվական ուղղություն հիմնեց Tue, 15 Sep 2026 21:00:24 +0400 Ամերիկյան լրագրության…

34 րոպե ago

Կիվուն խոսել է Մխիթարյանի մասին

Կիվուն խոսել է Մխիթարյանի մասին Tue, 15 Sep 2026 20:45:58 +0400 «Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան…

48 րոպե ago

Ձևավորվեց երկու նոր խոշորացված համայնք․ որոնք են

Ձևավորվեց երկու նոր խոշորացված համայնք․ որոնք են Tue, 15 Sep 2026 20:43:33 +0400 Արարատի և…

51 րոպե ago