Կիվուն խոսել է Մխիթարյանի մասին

Կիվուն խոսել է Մխիթարյանի մասին

Tue, 15 Sep 2026 20:45:58 +0400


«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն բարձր է գնահատում Հենրիխ Մխիթարյանի դերը միլանյան թիմում։ «Ուդինեզեի» դեմ հանդիպումից հետո ռումինացի մասնագետը, խոսելով թիմի ռոտացիայի և ֆուտբոլիստների նշանակության մասին, առանձնահատուկ անդրադարձել է նաև հայ կիսապաշտպանին։

Մխիթարյանը վերադարձել էր «Ինտերի» մեկնարկային կազմ, իսկ Կիվուն ընդգծել է, որ նրա նման փորձառու ֆուտբոլիստների ներկայությունը չափազանց կարևոր է երկար մրցաշրջանի ընթացքում։

Մարզիչի խոսքով՝ թիմի խիտ խաղացանկի պայմաններում կազմի ռոտացիան անխուսափելի է։ «Ինտերը» բազմաթիվ հանդիպումներ ունի անցկացնելու, ուստի բոլոր ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն իրենց հնարավորությանը և մշտապես պահպանեն բարձր մարզավիճակ։

«Մենք ունենք մրցունակ կազմ և փորձում ենք յուրաքանչյուր ֆուտբոլիստի բերել լավագույն վիճակի։ Կարևոր է, որ բոլորը զգան՝ իրենք այս նախագծի մասն են, որովհետև մեզ բոլորի կարիքն է զգացվում»,- նշել է Կիվուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

287 թեկնածու հավակնում է Նոբելյան խաղաղության մրցանակին․ՀՀ-ն նախընտրում է Թրամփին

287 թեկնածու հավակնում է Նոբելյան խաղաղության մրցանակին․ՀՀ-ն նախընտրում է Թրամփին Fri, 09 Oct 2026 14:00:00…

7 րոպե ago

Լաչինը հանձնեց, այսօր էլ Ալիևի շնորհակալությունն է լսում Լաչինի համար

Լաչինը հանձնեց, այսօր էլ Ալիևի շնորհակալությունն է լսում Լաչինի համար Fri, 09 Oct 2026 13:45:45…

21 րոպե ago

Ինչ է կատարվում տարադրամի շուկայում

Ինչ է կատարվում տարադրամի շուկայում Fri, 09 Oct 2026 13:45:06 +0400 ԱՄՆ դոլարի առքի միջին…

22 րոպե ago

Քրեական վարույթից հետո շարունակում է պաշտոնեական առաջխաղացումը

Քրեական վարույթից հետո շարունակում է պաշտոնեական առաջխաղացումը Fri, 09 Oct 2026 13:33:42 +0400 Շիրակի մարզի…

33 րոպե ago

Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ

Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ Fri, 09 Oct 2026 13:30:47 +0400 ուտինն…

36 րոպե ago

Արցախում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տու՞նը

Արցախում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տու՞նը Fri, 09 Oct 2026 13:17:52 +0400 Ստեփանակերտում քանդել…

49 րոպե ago