Մեկանրկել է «Սպայկայի» դատավարությունը

Մեկանրկել է «Սպայկայի» դատավարությունը

Tue, 15 Sep 2026 22:50:53 +0400


Մոսկվայում մեկնարկել է «Սպայկա Ռուս» ՍՊԸ հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի եւ Արայիկ Սարուխանյանի դատավարությունը։ Ընկերությունը Հայաստանից պտուղ-բանջարեղենի խոշորագույն արտահանող «Սպայկայի» դուստր-ձեռնարկությունն է։

Նրանք մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ։ Ըստ մեղադրանքի, գործարարները գումարը դուրս են բերել երկրից կեղծ պայմանագրերով, ԱԱՀ վճարելուց խուսափելով եւ միջոցների օրինականացումով։ Միայն ԱԱՀ վճարումից խուսափելու մասով գումարը կազմում է 5 միլիարդ ռուբլի։ Համաձայն քննության նյութերի, 2015-18 թթ երկիր է մուտք գործել կնքված պայմանագրերով մատակարարված արտադրանքի համախառն արժեքի միայն 2 տոկոսը։ Հարկերը չեն վճարվել, իսկ դուրս բերված փողերը ներդրվել են բաժնետոմսերի մեջ։ Գործը հարուցվել է 2019 թվականին։ Հետաքննությունը երկու անգամ սառեցվել է, սակայն այս տարվա օգոստոսին արդեն մուտք է արվել դատարան։ Ղազարյանին ավելի վաղ մեղադրել են 17 միլիոն դոլարի հարկեր չվճարելու մեջ։ Սակայն վնասների հատուցումից հետո հետապնդումը դադարեցվել է։ 25 թվականի մարտ ամսին հեռակա կերպով երկու գործարարներին մեղադրանք է ներկայացվել եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ղազարյանը համարվում է կազմակերպիչը, Սարուխանյանը՝ իրականացնողը։ Այս մասին հայտնում է «Ալֆանյուզը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը Mon, 02 Nov 2026 20:45:33 +0400 Վարչապետի կինը՝ Աննա…

9 րոպե ago

Սխալմամբ կրակել է իր ոտքին

Սխալմամբ կրակել է իր ոտքին Mon, 02 Nov 2026 20:30:59 +0400 «Էմմի» հեղինակավոր մրցանակի կրկնակի…

24 րոպե ago

Ինչու է պաշտոնից ազատել

Ինչու է պաշտոնից ազատել Mon, 02 Nov 2026 20:15:14 +0400 Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը…

39 րոպե ago

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու Mon, 02 Nov 2026 20:00:43 +0400…

54 րոպե ago

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ Mon, 02 Nov 2026 20:00:13 +0400 Հրաձգություն է…

54 րոպե ago

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը Mon, 02 Nov 2026 19:45:46…

1 ժամ ago